Հարցը լուծվում է զենքով, ոչ գրիչով կամ խնդրելով. Առուշանյան
«Իմ կարծիքն է. ես մի բան գիտեմ, որ պատմության դասերը քաղելով՝ խնդիրները լուծվում են միայն սրի միջոցով, երկրորդ տարբերակ չկա»,- «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՚
Հարցին՝ ինչ սպասելիքներ կան Փաշինյան- Ալիև առաջիկա հանդիպումից, Առուշանյանը նշել է․ «Այսքան խնդիրները, Արցախի մեծ մասի հանձնումը տեսնելով՝ ոչ մի դրական բան։ Աշխարհը պետք է իմանա, որ մենք՝ հայերս, պատրաստ ենք կռիվ տալ և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք մեր ապրելու բարոյական իրավունքը պետք է ձեռք բերենք։
Համաշխարհային պատմության մեջ ես դեպք չգիտեմ, որ գրիչով կամ խնդրելով հարց է լուծվում, հարցը լուծվում է զենքով, ոչ գրիչով կամ խնդրելով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան