Թաթոյանը հրապարակել է 44-oրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիների մոտ հայտնաբերած քարտեզներ
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Այս քարտեզները 44-oրյա պատերազմի ժամանակ հայտնաբերել էի ադրբեջանական զինծառայողների մոտ. գրպանի զինվորական գրքեր են:
Պարզ երևում է, որ Հայաստանի զգալի մասը (Սյունիք, Գեղարքունիք և այլն) ներկայացված է` որպես պատմական Ադրբեջան` պատմական փաստերի բացահայտ կեղծիքներով: Անգամ նշված են «ադրբեջանական տեղանուններ»:
Օրինակ՝ «Երբ Ռուսական կայսրությունը փլուզվեց, Ադրբեջանի տարածքը 130 հազար կմ. քառակուսի էր, 1918-1920 թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության տարածքը 114 հազար կմ քառակուսի էր: ԽՍՀՄ շրջանում Ռուսաստանին (Դերբենդի Խանություն, 7 հազար կմ քառակուսի), հայերին (մինչև 1923 թ. Զանգեզուրի, Եղեգնաձորի, Սևանի, Դիլիջանի շրջանները, սահմանամերձ գյուղերը, 1946 թ. 40 կմ քառակուսի, 1969 թ. Թովուզից 7.6 կմ քառակուսի, Ղազախից մոտավորապես 50 կմ քառակուսի) 10.9 հազար կմ քառակուսի է տրվել: Վրաստանին 9.5 հազար կմ քառակուսի է տրվել, այսինքն տարբեր ժամանակներում 27,4 հազար կմ քառակուսի: Մեզ մնացած 86.6 հազար կմ քառակուսուց 13.110 կմ քառակուսին դեռ օկուպացված է:»:
Այսինքն` նրանք եկել էին այս ամենն «ազատագրելու»:
Գրքերում կան նաև խորքային հայատյացություն բորբոքող արտահայտություններ` մեր Հայրենիքի մասին բացահայտ կեղծիքներով. «այս երկիրն իմն է, քոնն է, մերն է», «պատվարժան քաղաքացին չպետք է հանդուրժի խորհրդանիշների պղծում», «խորհրդանիշները պետք է պահպանվեն այնպես, ինչպես երկրի նամուսը, հարգանքն ու պատիվը», «բոլոր խորհրդանիշները սուրբ են» և այլն:
Սա ադրբեջանական իշխանությունների քարոզչություն է, տարիների քաղաքականություն, որ այդ երկրում ձևավորել է հայերի նկատմամբ էթնիկ ու կրոնական ատելության ինստիտուցինոնալ համակարգ` սերունդներով:
Սրանք են ադրբեջանական պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր պատճառները բոլոր ժամանակներում»։
Հարակից հրապարակումներ`
- «Զորքերը հայելային հետ քաշելու» կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար. Թաթոյան
- Արման Թաթոյան. Տարբեր պաշտոնյաների հայտարարություններով տեղի է ունենում մարդկանց զգոնության թմրեցում
- Այս փաստերը հիմնավորում են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը․ Թաթոյան
- Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում․ Արման Թաթոյան
- Ադրբեջանական տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Արցախի հետ և չի էլ ունեցել. Թաթոյան
- Ներքին Հանդի վերաբերյալ ՊՆ պարզաբանումը չի կարող հիմք ընդունվել ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու հարցում. Թաթոյան
- Արման Թաթոյան. Ապացույցներով ու փաստերով այդքան զգուշացնում եմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան