Մեր ռազմագերիներն սարքել են աշխարհաքաղաքական նվեր. Աշոտյան
«Մի բան կանխատեսելի է. վիրավորական է, բայց էլի փառք Աստծո, թող գոնե այդ տաս հոգին էլ հետ գան, մեր երեխեքին, մեր զինվորներին, մեր ռազմագերիներն սարքել են աշխարհաքաղաքական նվեր՝ հանդիպում են Բրյուսելում Փաշինյանը, Ալիևն ու Շառլ Միշելը, Բրյուսելի միջնորդական ջանքերով տաս ռազմագերու ազատում են»,- ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալել ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումից։
Նրա խոսքով, հայ ռազմագերիներին հայկական կողմին վերադարձնելով՝ «մեզ լավություն են անում, մեզ նվեր են անում»։
«Մեր տղերքին տարել են, նստացրել են, տանջել են, հետո էլ ուրիշի բանով մեզ նվեր են անում։ Սա գեոպոլիտիկ թրաֆիքինգ է, գեոպոլիտիկ մարմնավաճառություն է, ստրկատիրություն է, խայտառակություն է։ Մենք էլ ունենալով այս ապիկար ռեժիմը՝ 1,5 տարի է չենք կարողանում մեր երեխաներին հետ բերել։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթից բոլոր կետերը կատարվել է, միայն այս կետը չի կատարվել»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ Բրյուսելում կքննարկենք և կհամաձայնեցնենք Խաղաղության բանակցությունների մեկնարկի բոլոր հարցերը. Փաշինյան
- Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում ապրիլի 6-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան