Արսեն Բաբայան. Ով կփորձի Վանաձոր խոշորացված համայնքի առկա բյուջեից ծախսեր կատարել, կկատարի հանցագործություն
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.
«Իշխանությունը ՏԻՄ մասին օրենքի վերջին փոփոխության համար, իբրև հիմնավորումներ նշել է, թե Վանաձոր համայնքի ղեկավար չունենալու պատճառով անհնար է դարձել պայմանագրերի կնքումը աղբահանության և այլ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ և, որպեսզի հնարավոր լինի կնքել այդ պայմանագրերն ու վճարել դրանց համար, իբր անհրաժեշտ է քաղաքապետի պաշտոնակատար նշանակել, ինչն էլ իրենք պատրաստվում են անել:
Արդեն երկու ծավալուն հրապարակմամբ մանրամասն հիմնավորել եմ, թե ինչու այդ օրենքի փոփոխությունը չի կարող կիրառվել Վանաձորի դեպքում:
Այժմ կխոսեմ պայմանագրերի կնքման ու դրանց համար վճարման անհնարինության մասին:
Ըստ օրենքի Համայնքի բյուջեն հաստատում է Ավագանին, իսկ ընթացիկ տարվա բյուջեն Ավագանու կողմից հաստատված չլինելու դեպքում տվյալ տարվա համար հաստատված է համարվում նույն համայնքի նախորդ տարվա բյուջեն: Սրա տրամաբանության հիմքում ընկած է այն արդարացի մոտեցումը, որ նույն համայնքն է, նույն եկամուտներով և նույն ծախսերով, ուստի հնարավոր է որպես ծայրահեղ միջոց կիրառել նախորդ փորձը:
Օրենքի այս պահանջից ելնելով Վանաձորի համար ընթացիկ տարվա բյուջեն չի կարող նախորդ տարվա համամասնությամբ հաստատված համարվել, քանի որ նախորդ տարում Վանաձոր խոշորացված համայնք գոյություն չի ունեցել: Վանաձորում նախորդ տարի կատարվել է համայնքի խոշորացում, միացվել են այլ համայնքներ և այդպիսով ստեղծվել է լրիվ նոր խոշորացված համայնք, որն էլ, բնականաբար, ենթադրում է նոր եկամուտներ և նոր ծախսեր:
Բացի այն, որ փաստացի ծախսերն ու եկամուտները չեն կարող նույնական լինել, նաև իրավաբանորեն գործ ունենք միանգամայն նոր համայնքի հետ, որը չունի նախորդ բյուջե և ով կփորձի Վանաձոր խոշորացված համայնքի առկա բյուջեից ծախսեր կատարել՝ կկատարի հանցագործություն»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Այս օրենսդրական բեսպրեդելի նպատակն ակնհայտ է, բայց այն չի կարող կիրառվել Վանաձորի ավագանու նկատմամբ
- ՔՊ-ն մերժեց Վանաձորում հաղթած կուսակցության ներկայացուցչին համայնքապետի պաշտոնակատար նշանակելու առաջարկը
- Օրենքը պետք է վերնագրեին «Մամիկոն Ասլանյանին, կամ վանաձորցիներին քվեի իրավունքից զրկելու» օրինագիծ. Անդրանիկ Թևանյան
- «Փաստ». իշխանությունները Վանաձորի թեմայով շատ խառն են և որոշում ունեն ամեն ինչ անել՝ Վանաձորը ևս «զավթելու» համար
- Վահե Դոխոյան. Իմ տեղեկություններով, վաղը Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար են նշանակելու, հետո էլի Վանաձորը խոշորացնեն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին