Գերմանացիներին խորհուրդ են տվել պատրաստվել վատագույնին
Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերությունը պատրաստվում է վատթարագույնին. «ահազանգը» եղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջը՝ վճարել էներգակիրների մատակարարումների համար բացառապես ռուբլով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրում է Süddeutsche Zeitung թերթը։
Թերթը նշում է, որ անցած շաբաթավերջին գազը դեռ գալիս էր։ Սակայն մասնագետները վստահեցնում են, որ չի կարելի հանգստանալ։
«Ամենավատը դեռ առջևում է»,- ասել է աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ:
Արագ փոխարինող գտնելը` մինչև այս տարվա վերջը, հնարավոր է միայն մասամբ:
«Մեր (գերմանական - խմբ.) մատակարարման շղթաները ծանր սթրեսի մեջ են: Շատ շուտով մենք (գերմանական- խմբ) դեֆիցիտ կունենանք շատ ոլորտներում», - ասել է Գերմանական ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի ղեկավար Անդրեաս Ռադեն:
Նա վստահություն է հայտնել, որ երկիրը պետք է համակերպվի նաև այլ հումքի դեֆիցիտին, ինչպես նաև դրանց ինքնարժեքի աճին։ Խոսքը, մասնավորապես, պալադիումի մասին է, որի ներմուծման 1/5-ը կատարվում է Ռուսաստանից։
Հարակից հրապարակումներ`
- Ավստրիայի արտգործնախարարը դեմ է արտահայտվել գազային էմբարգոյին
- ԵՄ-ն կմիավորի գազի գնումները
- Մակրոնը չի համաձայնել ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով
- Թուրքիայում գնահատել են Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից
- Shell-ը հայտարարել է ռուսական նավթից և գազից փուլ առ փուլ հրաժարվելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները