Կրթություն, գիտություն 12:29 05/04/2022 Հայաստան

«Գիտուժ». Առանց պետական նպատակների հստակեցման և գիտության զարգացմանը միտված հավակնոտ ռազմավարական ծրագրերի անհնար կլինի Հայաստանի անվտանգության ապահովումը ու թռիչքաձեւ զարգացումը

«Գիտուժ» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Հայաստանում 2021թ. գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցնենք մեր երկրի նպատակները, չսահմանենք դրանցից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀևՓՄ) իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդրիներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։

Մեկ տարի առաջ՝ փետրվարի 14-ին, մեկնարկվեց «Գիտուժ» նախաձեռնությունը՝ որի նպատակն էր առաջնահերթություն դարձնել Հայաստանի թռիչքային զարգացմանը նպաստող և անվտանգությանը ծառայող հզոր գիտական ներուժի զարգացումն ու արդիականացումը։ Պահանջի շուրջ համախմբվեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հարյուրավոր գործարարներ, խոշորագույն ասոցացիաներ և հիմնադրամներ։

Վերջին տարվա ընթացքում բոլորս ականատես եղանք գիտության նկատմամբ ուշադրության շեշտակի բարձրացմանը, արձանագրեցինք գիտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր փոփոխություններ։ Մասնավորապես, դրական զարգացումներից են. 2021-2022թթ. ԿԳՄՍ նախարարության Գիտության Կոմիտեի (ԿԳՄՍՆ ԳԿ) կողմից մի քանի նոր և կարևոր գիտական ծրագրերի մեկնարկը [1], գիտնականների որակավորման իրականացումը [1] ու բազային աշխատավարձերի բարձրացումը [2], ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների համակարգի պահպանման հարցում դիրքորոշման դրական փոփոխությունը [3]։

Միևնույն ժամանակ, այս դրական փոփոխություններին զուգահեռ շարունակում են ընթանալ պետական կարիքներից բխող ԳՀևՓՄ-ի իրականացմանը և գիտական էկոհամակարգի զարգացմանը խոչընդոտող խիստ բացասական գործընթացներ։ Մասնավորապես,

1. 2021թ. «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի բյուջեն լիարժեքորեն չի կատարվել։ Ծրագրի համար նախատեսված բյուջեի մեծ մասը ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխվել է այլ ծախսերի համար [4,5]։ Ավելին, այդ ծրագրի իրագործման համար պատասխանատու ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեն (ՌԱԿ) վերջին երկու տարվա գրեթե ողջ ընթացքում չի ունեցել ու այսօր էլ չունի նախագահ։
2. ՀՀ կառավարության որոշմամբ 2021թ. հուլիսի 12-ին ընդունվեց 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը [6], որը ենթադրում էր 2022թ. ԿԳՄՍՆ ԳԿ բյուջեի նվազեցում։ Այս որոշման գոյության պատճառով մոտ հինգ ամիս (մինչև 2022թ. պետական բյուջերի հաստատում) հետաձգվեց ԿԳՄՍՆ ԳԿ-ի՝ վերևում արդեն հիշատակած նոր ծրագրերի մեկնարկը։
3. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում [3] դեռևս բացակայում են ԳՀևՓՄ կամ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների պաշտպանվածության դրույթները [3]։
4. Պետական պատվերով ասպիրանտական տեղերը վերջին տարիների ընթացքում շարունակում են մնալ սակավաթիվ (մոտ 200 ամեն տարի) [7,8], և ըստ նախապատրաստվող որոշման, նույնն են մնալու 2022-2023թթ. ուստարվա համար [9]։
5. Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ջրավազանի տարածքում շարունակվում է բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը՝ առանց կենտրոնի գոյությունը վտանգող ռիսկերին պատշաճ գնահատական տալու։ Նմանատիպ գործընթացներ են նկատվում այլ գիտական ինստիտուտներին կից կամ անմիջապես տարածքում։
6. Արդեն մոտ մեկ տարի է չի հաստատվում տեխնոլոգիայի փոխանցման կամ առևտրայնացման գրասենյակի հայեցակարգը և բյուջեն։

Վերոնշյալ բացասական գործընթացներն առաջացել և ծավալվում են պետական նպատակների անհստակության, հավակնոտ ռազմավարական ծրագրերի բացակայության և, ամենացավալին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ու նպատակային ԳՀևՓՄ-ի զարգացման միջև եղած ուղղակի կապին համապատասխան կարևորություն չտալու պատճառով։

Հաշվի առնելով այս ամենը՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը.
1. Մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման նպատակների ցուցակից [10] և ՀՀ կառավարության ծրագրում [11] նշված թիրախներից բխող բնագավառային ռազմավարությունների ընդունման ժամանակացույց հայտարարել ու համապատասխան պատկան մարմիններին հստակ վերջնաժամկետով հանձնարարել դրանց մշակումը։
Մասնավորապես, անհապաղելի են պաշտպանական, հայագիտական, արհեստական բանականության, տիեզերական, կենսատեխնոլոգիաների և ագրոտեխնոլոգիաների բնագավառների համար պետական կարիքներից բխող, չափելի թիրախներով, միջոցառումների ցուցակով և հստակ բյուջեով ԳՀևՓՄ հավակնոտ ռազմավարությունների մշակումն ու իրականացումը։
2. ԿԳՄՍ նախարարությանը հանձնարարել վերոհիշյալ ռազմավարությունների հիման վրա հստակ ժամկետներում մշակել գիտական գերակա ուղղությունների ցուցակը ու գիտական հետազոտությունների զարգացման ռազմավարությունը։
3. Առաջիկա երեք ամսվա ընթացքում լրացնել պաշտպանական ԳՀևՓՄ-ի համար պատասխանատու պետական կառույցի ղեկավարի թափուր տեղը՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետով։
4. Մոտակա երեք ամսվա ընթացքում հաստատել տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակի հայեցակարգը, բյուջեն ու մեկնարկել կառույցի գործունեությունը։
5. Ավելացնել 2022-2023թթ. ուստարվա համար ասպիրանտական տեղերի պետական պատվերի քանակը և հանձնառություն վերցնել այդ քանակն առնվազն եռապատկել՝ մինչև 2025թ.։
6. Հանձնառություն վերցնել մինչև 2025թ. առնվազն 50%-ով ավելացնել մեկ շնչի հաշվով գիտնականների քանակը Հայաստանում։
7. Օրենքով ամրագրել, որ ԳՀևՓՄ-ի համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեն՝ 2025թ. սկսած կազմելով պետական բյուջեի առնվազն 4%:
8. Հանձնարարել 2022թ. ընթացքում մշակել ԳՀևՓՄ-ն կարգավորող օրենքներում բարեփոխումների նախագիծը, անցկացնել հանրային քննարկում և մինչև 2022թ. ավարտը մտցնել Ազգային ժողովի օրակարգ։ Նախագիծը, մասնավորապես, պետք է ներառի գիտական նյութեր և սարքավորումներ ձեռք բերելու հարցում գիտական հանրության կողմից բազմիցս բարձրաձայնած խնդիրների լուծումները։
9. 2050թ. Հայաստանի Հանրապետության նպատակների մեջ ներառել.
9.1. Մեկ շնչին ընկնող գիտնականների քանակով և ՀՆԱ-ի նկատմամբ ԳՀևՓՄ-ի համար հատկացվող համախառն ներքին ծախսերի չափաբաժնով լինել աշխարհի առաջատար տասնյակի մեջ։
9.2. WIPO Global Innovation Index կամ համարժեք վարկանիշային զեկույցում լինել աշխարհի առաջատար 15 նորարարական երկրների ցուցակի մեջ։

«Գիտուժ» համայնքն իր առաջիկա գործունեության կարևորագույն կետերից է համարում վերոնշյալ խնդիրների լուծմանը հետամուտ լինելը և պատրաստակամ է աջակցել այս գործընթացի բարեհաջող իրականացմանը։

Հղումներ.
[1] «Գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, 2022 թվականի ծրագրերը», https://youtu.be/ZtuCIrVic9k
[2] ՀՀ կառավարության 13 մայիսի 2021 թվականի N 747-Լ որոշում, https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=152586
[3] «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր, https://www.e-draft.am/projects/3663
[4] ՀՀ կառավարության 16 դեկտեմբերի 2021 թվականի N 2070-Ն որոշում, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=158566
[5] ՀՀ կառավարության 23 դեկտեմբերի 2021 թվականի N 2156-Ն որոշում, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=158851
[6] ՀՀ կառավարության 12 հուլիսի 2021 թվականի N 1171-Ն որոշում, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154570
[7] ՀՀ կառավարության որոշումը 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142700
[8] ՀՀ կառավարության որոշումը 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152843
[9] 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, https://www.e-draft.am/projects/4004/about
[10] Մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման նպատակներ, https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf
[11] ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, https://www.gov.am/files/docs/4586.pdf

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}