Երևանի Ֆրանսիական հրապարակի մեջտեղում բարձրացվում է Արցախի դրոշը
Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ միասին գնում են Ֆրանսիական հրապարակ ու փակում են բոլոր 4 մուտքերը։
«Սա կլինի մեր առաջին նախազգուշական գործողությունը։ Դա տևելու է մեկ ժամ։ Ամենակարևորը՝ մենք այսօր միասին Ֆրանսիական հրապարակի մեջտեղում կզետեղենք Արցախի դրոշը։
Սա իր մեջ ունի խորհուրդ, սա մեր պայքարի սկիզբն է։ Մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, հանուն միասնության ու հանուն վաղվա հաղթանակի։
Սա նաև թող դիտարկեն մեր առաջին բողոքի անհնազանդության խաղաղ ակցիան։ Այսօր մեր ձայնը պետք է հասնի աշխարհի բոլոր կենտրոնները՝ սկսած Բրյուսելից վերջացրած Անկարայաից և Բաքվից։
Միասին դեպի հաղթանակ։
Հայաստան ոտքի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Արցախի դրոշը բարձրացնելու ընթացքում ներկաները երգում են «Երազ իմ երկիր հայրենի» երգը։
Հարակից հրապարակումներ`
- Սրանց բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս. Մամիջանյան
- Թող այլևս երբեք պատերազմ չլինի, բայց դրա այլընտրանքը թուրքի ու ադրբեջանցու տակ կզելը չէ. Արամ Վարդևանյան
- Այսուհետ հանդուրժելու տեղ չունենք՝ ոչ մեր երկրի բզկտմանը, ոչ էլ բզկտողներին. Վահե Հակոբյան
- Արցախը կորցնելու հետհաշվարկն այլևս սկսված է. Նաիրա Զոհրաբյան
- Ասողը ղալաթ է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել․ Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան