Իսպանիան կարտաքսի ռուսաստանցի 25 դիվանագետի
Իսպանիայի կառավարությունը որոշել է թագավորությունում Ռուսաստանի դեսպանատնից վտարել մոտ 25 դիվանագետի։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ ձեզ հայտնել, որ այսօր առավոտյան մենք որոշել ենք Իսպանիայից վտարել ռուս դիվանագետներին և Իսպանիայում ՌԴ դեսպանատան աշխատակիցներին, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգության շահերին։ ենք խոսում ենք մոտ 25 հոգում մասին, բայց այս պահին ցուցակը լրացնում ենք»,- ասել է նա։
Նախարարը նաև հայտնել է, որ իրենց մի քանի օր ժամանակ կտրվի երկրից հեռանալու համար։ Ալբարեսն այս որոշումը կապել է նաև Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։