Իրանում 90 հազար եվրոյի ներդրում կատարող օտարերկրացիներին կտրամադրվի 5 տարվա կացության իրավունք
Իրանի կառավարությունն 90 հազար եվրոյի ներդրում կատարող օտարերկրյա քաղաքացիներին 5 տարվա կացության իրավունք է տրամադրում:
Ինչպես գրում է ParsToday-ը, Իրանի կառավարության նոր որոշմամբ՝ օտարերկրյա ներդրողներին կացության տրամադրման ժամկետը երեքից հասցվել է հինգ տարվա, իսկ այդ նպատակով պահանջվող ներդրման չափը 250 հազար դոլարից ահսցվել է 90 հազար եվրոյի։
Իրանի ներդրումների և տնտեսական և տեխնիկական աջակցության կազմակերպության օտարերկրյա ներդրումների գրասենյակի գլխավոր տնօրեն Աբոլֆազլ Քուդեհ Նեյը հայտարարել է, որ որոշման նպատակն է օտարերկրացիներին, հատկապես հարևան երկրների քաղաքացիներին խրախուսել ավելի շատ ներդրումներ կատարել Իրանում։
Աբոլֆազլ Քուդեհ Նեյը հավելել է.«Հյուրընկալ երկրում (Իրանում) գտնվելու ժամկետն օտարերկրյա ներդրողների և նրանց գործընկերների համար կարևորագույն խնդիրներից է»։