Ղազախստանի հակահետախուզությունը հայտարարել է նախագահի դեմ մահափորձի կանխման մասին
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն հայտարարել է Ղազախստանի քաղաքացու ձերբակալության մասին, ով մահափորձ էր նախապատրաստում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դեմ։
Ենթադրվում է, որ կասկածյալը աշխատել է արտաքին հետախուզության համար, և նրա խնդիրներից մեկը եղել է «հասարակության մեջ ռուսաֆոբ հայացքներ ստեղծումն» ու հակառուսական քարոզչություն տարածումը։
Ազգային անվտանգության կոմիտեի հայտարարությունը փոխանցում է «Կազինֆորմ» պետական գործակալությունը։ Ենթադրվում է, որ կասկածյալը մահափորձեր էր նախապատրաստում այլ պաշտոնյաների նկատմամբ ևս և ծրագրում էր ահաբեկչություններ իրականացնել իրավապահների դեմ։ Նշվում է, որ ձերբակալվածը խոստովանել է, որ կատարել է օտարերկրյա պետության առաջադրանքները։
Թե որ երկրի համար է աշխատել ձերբակալվածը, չի նշվում։ Kazinform-ը հրապարակել է ամերիկյան դոլարի կանխիկ մեծ գումար և դիպուկահար հրացանի լուսանկարներ, որոնք ենթադրաբար առգրավվել են կասկածյալից երկրի մայրաքաղաքում նրա ձերբակալության ժամանակ:
68-ամյա Տոկաևը նախագահ է ընտրվել 2019 թվականի արտահերթ ընտրություններում՝ հաջորդելով առաջին նախագահ Նուր-Սուլթան Նազարբաևին։ Քաղաքական գործիչը տարբեր ժամանակներում եղել է Ղազախստանի վարչապետը և արտաքին գործերի նախարարը, իսկ մինչ ընտրություններին մասնակցելը Նազարբաևի հրաժարականից հետո եղել է նախագահի պաշտոնակատար։
2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցան բողոքի լայնածավալ ցույցեր, որոնք վերածվեցին անկարգությունների: Դրանք դաժանորեն ճնշվեցին զինվորականների կողմից։ Ցուցարարները պահանջում էին, ի թիվս այլ հարցերի, վերադարձնել Ղազախստանի առաջին Սահմանադրությանը, ըստ որի՝ Տոկաեւը չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը՝ տարիքային շեմը գերազանցելու պատճառով։
Բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ նախագահը փոխարինել է ազգային անվտանգության ղեկավարությանը, հատուկ ծառայության նախկին նախագահը մեղադրվել է դավաճանության մեջ։ Տոկաևը վայելում էր Մոսկվայի հանրային աջակցությունը: ՀԱՊԿ առաքելության շրջանակներում նույնիսկ ՀԱՊԿ եկրների կոնտինգենտը տեղակայվեց երկրում։
Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները