Մեդվեդևն ներկայացրել է Ուկրաինայում հատուկ գործողությունից հետո Ռուսաստանի նպատակը
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, թե ինչին պետք է ուղղված լինի Ռուսաստանի քայլերն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գործողության մեկնարկի ժամանակ հրահանգել է ապառազմականացնել և ապազգայնացնել Ուկրաինան։ Նա ընդգծեց, որ դրանք բարդ խնդիրներ են, որոնք հնարավոր չէ արագ լուծել և դրանք կլուծվեն «ոչ միայն մարտի դաշտերում»։
«Այսօրվա ուկրաինացիների մի մասի արյունոտ ու կեղծ առասպելներով լի գիտակցությունը փոխելն ամենակարևոր նպատակն է, որը հենց ուկրաինացիների ապագա սերունդների խաղաղության համար է, ինչպես նաև այն հնարավորություն է վերջնականապես կառուցելու բաց Եվրասիա՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,-գրել է Մեդվեդևը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. Ուկրաինան մտադիր է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ
- «Ուկրաինացի պարուհիները». Լոնդոնի պատկերասրահը փոխել է Դեգայի նկարի պարողների ազգությունը
- Ուկրաինան ռուս զինվորականներին կպարգևատրի՝ ռազմական տեխնիկայի կամավոր հանձնման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան