Պետդեպարտամենտը լուջ հետևանքներով է սպառնացել այն երկրներին, որոնք կշրջանցեն ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցները
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ այն երկրները, որոնք կշրջանցեն հակառուսական պատժամիջոցները կամ կաջակցեն Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայում ռազմական գործողություններում, կբախվեն լուրջ հետևանքների։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Առանց որևէ կոնկրետ երկիր նշելու, մենք հստակ հասկացրել ենք, որ այն պետությունները, որոնք փորձում են շրջանցել ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների ու գործընկերների կողմից սահմանված պատժամիջոցները, կամ այլ կերպ փորձում են աջակցել Կրեմլի ռազմական գործողություններին՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով, զենքեր մատակարարելով, կբախվեն հետևանքների»,-ասել է նա և հավելել. «Նրանք կբախվեն հետևանքների պատժամիջոցները շրջանցելու կամ այլ գործողությունների ցանկացած փորձի համար, որոնք կօգնեն Մոսկվային պատերազմի վարման հարցում»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ
- Զելենսկի. Ուկրաինան մտադիր է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ
- Կրեմլում հրաժարվել են պատասխանել Ուկրաինայի հետ բանակցությունների սցենարների մասին հարցին
- ԱՄՆ-ը թաքցնում է ուկրաինացի զինվորականների կողմից Բուչայի հրետակոծության մասին տեղեկությունները
- Ջոնսոնը Շոլցին կոչ կանի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- Հակառուսական պատժամիջոցները հարվածում են ամբողջ Եվրոպայի էներգետիկ ոլորտին. Իտալիայի ԱԳ նախարար
- ԱՄՆ-ն արգելափակում է տնտեսական պատժամիջոցները շրջանցելու Կրեմլի փորձերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան