Ստեփանակերտի շուկայում կեղծիքն ու սուտը լա՛վ են տարբերում ազնվությունից ու բացճակատությունից․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Ստեփանակերտի շուկայում Էդմոնի ստացած «ջերմ ընդունելությունը» ավելի, քան բնական է։ Սեփական փորձից եմ ասում - եթե ուզում ես իմանալ, թե ինչ ԻՐԱԿԱՆ վերաբերմունք կա քո հանդեպ Արցախում, գնա՛ Ստեփանակերտի շուկա։
Երբ նոր էի աշխատանքի անցել Արցախում, շուկայում իմ նկատմամբ վերաբերմունքը բավական սառն էր ու կասկածամիտ։ Օրինակ՝ ականջիս մեջ է մի տատիկի խոսքը՝ «Ա խո՛խա, ե՛կ մըր սարերի բերքից վեր կալ։ Չնայած տյու քաղքե՛ցիըս։ Տյու գյու՛դումըս վեչ թա սարերի ղադրը վերնա»։ Ու նման «խայթոցներ»։
Այնուհանդերձ, աշխատանքիս վերջում ու հատկապես հրաժարականիցս հետո միայն օրհնություններ ու շնորհակալություններ էի լսում Ստեփանակերտի շուկայում։
Ստեփանակերտի շուկայում կեղծիքն ու սուտը լա՛վ են տարբերում ազնվությունից ու բացճակատությունից։ Ու հատուկ հանձնարարությամբ «ընդդիմադիր խաղացող» Էդմոնի շրջասացությունները («կռուտիտները») այնտեղ չեն աշխատել ու չէին էլ կարող աշխատել»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի կինը՝ Մարուքյանի հետ կատարված միջադեպի մասին. Մարդիկ այնպես էին վրա տվել, շուկայի հետևի կողմով փախավ
- Մարուքյանի պաշտոն ստանալուց հետո նրա թիմակիցը հեռանում է «Լուսավոր Հայաստանից»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները