Ասողը ղալաթ է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել․ Սերժ Սարգսյան
Ազատության հրապարակում մեկնարկել է «Պաշտպանելով Արցախը, պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաքը, որը նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանն անդրադառնալով վաղը Բրյուսելում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, նշեց, որ չի կարծում՝ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, թեև օդում կախված են այդպիսի վտանգներ։
Ինչ վերաբերում է հարցին, թե իշխանություններն ասում են՝ 30 տարում պետք է ժողովրդին խաղաղության պատրաստեին, որպեսզի այս օրը չընկնեինք, Սերժ Սարգսյանը պատասխանեց․
«Այսպիսի կոնֆլիկտները հեշտ չի նույնիսկ 30-40 տարում լուծելը։ Ինչքան կարողացել ենք, այդքան այդ լուծումը մոտեցրել ենք։ Դա մեր մեղավորությունը չի, որ իշխանության եկան մարդիկ, որոնք ասացին, որ «իրենց կետից են սկսում բանակցությունները» կամ «ձեր գործը չի, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»։ Արդյունքում՝ հասանք այս վիճակին»։
Հարցին՝ ասում են, որ ՀՀ երրորդ նախագհը բանակցել է Արցախը հանձնելու շուրջ, Սերժ Սագսյանն արձագանքեց․
«Ասողը ղալաթ է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել։ Բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ և դրանից ելնելով, այո, մենք էլ ինչ-որ չափով պատրաստ էինք փոխզիջումների»։
Հարակից հրապարակումներ`
- Վալերի Օսիպյան. Հրապարակում եմ, քանի որ մտահոգ եմ Հայաստանի ու Արցախի ապագայով
- ՀՀ քաղաքացին Ազատության հրապարակում պետք է լինի հայկական պետականությունը փրկելու համար. Գևորգ Գևորգյան
- Սերժ Սարգսյանն այսօր մասնակցելու է հանրահավաքին. Արմեն Աշոտյան
- «Վերածնվող Հայաստան»-ը երթով կշարժվի Ազատության հրապարակ
- Քաղաքացիներին կոչ եմ անում ապրիլի 5-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին քննարկենք, թե ինչպես պահենք Արցախը. Իշխան Սաղաթելյան