«Հրապարակ». ՍԴ-ն քննելու է ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանն այսօր քննելու է ԱԺ ընդդիմության` ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը վիճարկող հայցը։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՍԴ-ն որոշեց դիմումը քննել ոչ թե բանավոր ընթացակարգով, ինչպես որոշել էր նախապես, այլ՝ գրավոր։ Այդ դիմումով ընդդիմությունը պահանջում է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, և ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, չեն կարողացել մասնակցել՝ գտնվելով կալանավայրում։
Մենք գրել էինք, որ ՍԴ-ն քաղաքական հարցերում նախընտրում է գրավոր ընթացակարգը, որ փակ ռեժիմով քննի դիմումները և հրապարակի վճիռը։ ՍԴ-ն, ըստ ամենայնի, նախապես քաղաքական պատվեր էր ստացել՝ Սիմոնյանի հարցին առավել մեծ հնչեղություն հաղորդելու, հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը նախանձելի վիճակում չէ, թերևս, չի ուզում յուրայինների դեմ պրոցեսներ հրահրել, և ՍԴ-ին հրահանգել են անաղմուկ որոշել հարցը։ Հարցին, թե ում առաջարկով է բանավոր ընթացակարգից գրավորի անցում կատարվել, ՍԴ-ից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները