Փոխհրաձգություն իրանցիների ու ադրբեջանցիների միջև՝ օկուպացված Ջրականում
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Ջրականում՝ Իրանի հետ սահմանին տեղի է ունեցել փոխհրաձհություն։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, «պետական» սահմանը խախտած իրանցին սպանվել է։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մանրամասնել է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան «Հորադիզ» սահմանապահ ծառայության կետի մոտ։ Ադրբեջանցիները նկատել են զինված վեց անձանց, որոնք մոտենում են Իրանի կողմից։
Ադրբեջանցիների հրամանները չկատարելուց հետո սկսել են կրակոցներ, իրանցիներից մեկը մահացել է, հինգը թաքնվել են։ Ավելի ուշ նրանցից մեկին գտել են ու ձերբակալել։ Իրանցիների մոտից հայտնաբերվել է ավելի քան 32 կգ թմրանյութ։
Նշվում է, որ իրանական կողմին տեղյակ են պահել միջադեպի մասին։