Ավետիք Իշխանյան. Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հանրահավաքի մասնակիցները ազգային արժանապատվություն ունեցող քաղաքացիներ են
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է հանրահավաքի վերաբերյալ տպավորությունները.
«Կարդում եմ տարբեր գործիչների գրառումներն այսօրվա հանրահավաքի մասին։ Ոմանք այն ծաղրում են, ոմանք չարախնդում՝ հերթական անգամ հիշելով «նախկիններին»։ Իրականում դրանք բոլորը քողարկված կամ բացահայտ պաշտպանում են պարտության պատասխանատու ճիվաղին, ով դավադրաբար պատերազմ հրահրեց, տալով հազարավոր զոհեր և պատրաստ է հանձնել Արցախը, ապա Սյունիքը և ․․․և վերջ Հայաստանին։ Ինքս մասնակցել եմ հանրահավաքին։
Ինչպես միշտ, առանձնապես չեմ լսել հռետորների ելույթները, այլ շրջել եմ հրապարակում, շոշափելու համար հավաքի մասնակիցների տրամադրությունները։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ հանրահավաքի մասնակիցները ազգային արժանապատվություն ունեցող Հայաստանի քաղաքացիներ են, ովքեր ահավոր ծանր են տանում հայրենիքի կորուստը։ Հանուն Արցախի, նույնն է, թե ողջ Հայաստանի փրկության,նրանք տրամադրված են վճռականությամբ, թերևս ավելի, քան հարթակում կանգնած գործիչները։
Լինելով հոռետես, այսօր շփվելով հանրահավաքի մասնակիցների հետ, մեջս հույս առաջացավ, որ թերևս ամեն ինչ կորսված չէ։ Եվս մեկ անգամ կրկնեմ, այսօր ժամանակը չէ, խոսել նախկինների մասին։ Այսօր, բոլոր նրանք, ովքեր ցավ են ապրում Արցախի և Հայաստանի ճակատագրի համար, պետք է մի կողմ դնեն միմյանց հանդեպ ունեցած հակասությունները, միանան՝ հեռացնելու համար դավադիր իշխանությանը։
Ովքեր այս տարրական ճշմարտությունը չեն հասկանում, ավելի ճիշտ իրենց դնում են չհասկացողի տեղ, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ դրանք բոլորը, հանուն անձնական շահերի իշխանությունների հետ դաշնակցած հանձնում են Արցախը, հետո Սյունիքը․․․ողջ հայրենիքը․․․»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի