Փառուխում տեղի ունեցածը կոչվում է հայելային հետքաշում Փաշինյանի տրամաբանությամբ. Ավետիք Չալաբյան
«Իսկապես հայտնվել ենք այսօր մեր պետության, ժողովրդի համար օրհասական հանգրվանում»,- «5165» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, երբ գնում են սահմանամերձ շրջաններ, Արցախ, հասկանում են, որ մեր ժողովրդի զգալի մասն ապրում է անմիջական վտանգի տակ, նրա գլխին այսօր կախված է յաթաղան, տեղահանման, ունեզրկման, ֆիզիկական ոչնչացման վտանգ։
«Ու դա մենք թույլ ենք տվել մեր անտարբերությամբ վերջին 1,5 տարիների ընթացքում։ Այո, մենք պարտվել ենք պատերազմում, սակայն պարտությունը պատերազմում իրականում վերածվել է համազգային աղետի, որովհետև պարտությունից հետո գործող իշխանությունը հետևողականորեն օգտագործել է այդ պարտությունը մեզ բարոյալքելու, ընճախտի մղելու, մեր ուժերը ջլատելու, մեզ համոզելու, որ մենք այլևս երբևէ չենք կարող ոտքի կանգնել։ Պատմության ընթացքում բազմաթիվ ազգեր պարտվել են, հետո էլի ոտքի են կանգնել ու հաղթել են, վերահաստատել են իրենց իրավունքը»,- ասաց Ա. Չալաբյանը՝ ընդգծելով, որ մենք էլ կարող ենք ոտքի կանգնել, վերահաստատել մեր իրավունքը և հաղթել։
Եթե դա չարվի, իսկապես գնան պարտությունների ճանապարհով, նրա խոսքով, երկիրը կվերանա, այստեղ, որտեղ կանգնած են հիմա՝ կառավարության շենքի առջև, թուրքն է կանգնած լինելու տաս տարուց, որովհետև այն տեմպով, որով տեղի է ունենում թրքացում, որով տեղի է ունենում մեր երկրի հանձնում, 10 տարին էլ գուցե կարող է շատ լավատեսական լինել։
«Սա իրատեսական ցավալի սցենար է, եթե մենք չկարողանանք այսօր շրջել»,- ասաց Ա. Չալաբյանը։
Ըստ հասարակական-քաղաքական գործչի, այս իշխանությունը հետևողականորեն ջլատում է նաև հայոց բանակը․ «Այս ընթացքում պաշտպանության երեք նախարար է փոխել, վերջում նշանակել է մի անձնավորության, ով պաշտպանության հետ կապ չունի, գլխավոր շտաբի երկու պետ է փոխել, պաշտպանության բանակի երկու հրամանատար է փոխել, ամեն հաջորդ անգամ նշանակվում են մարդիկ, որոնք նախկինից ավելի անկարող են, թույլ են, ավելի ջարդող են ու ջարդում են բանակը։
Այսօր ունենք շատ ավելի թույլ բանակ, քան ունեինք նոյեմբերի 9-ին։ Երեք զորակոչ է եղել, բայց Արցախից հետ ենք բերել մեր զորակոչիկներին։ Փոխարենը ոչ մի բան չի արվել։ Մի զարմացեք, որ թշնամին դա տեսնում է ու ներխուժում է Արցախ, գիտի, որ Արցախն այլևս անպաշտպան է դարձել, ևս կես տարի, մեկ տարի, ռուսական զորակազմից բացի այնտեղ բան չի մնա։ Այսօր է, որ մենք կարող ենք այդ ընթացքը շրջել։
Միակողմանիորեն զինաթափում է Արցախը վերջին 1,5 տարում, զինաթափում է նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները»։
Ա. Չալաբյանն ասաց, որ հայտարարում են հայելային հետքաշման մասին ու դրա հետևանքը տեսան Փառուխում. «Փառուխում հայելային հետքաշում էր պայմանավորված, մենք հետ քաշվեցինք, թշնամին մտավ մեր դիրքերը։ Դա է կոչվում հայելային հետքաշում Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ։ Եթե թույլ տանք, որ այս իշխանությունը շարունակի իր գործելաոճը, հայելային հետաքաշմամբ մենք հետ ենք քաշվելու և այստեղ՝ մեր կանգնած տեղը, կանգնելու է թուրքը»։
Հասարակական-քաղաքական գործչի խոսքով, այս իշխանությունն իր կեղծիքի հաշիշով մտել է բազմաթիվ մարդկանց գլուխը, խաբել է, որ ինքը ժողովրդավար իշխանություն է։
«Հանցագործություն է տեղի ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում. ընտրված մարդիկ բանտերում են հայտնվում միայն այն պատճառով, որ նրանք այս իշխանությունից չեն։ Հայտարարում է, որ արդարության իշխանություն է, տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ ձերբակալվում այս իշխանության օրոք, բանտերը լցված են քաղբանտարկյալներով»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյան. Թշնամին շտապում է՝ գիտակցելով, որ շուտով կփակենք պատերազմով մեզ սպառնալու նրա ախորժակը
- Ավետիք Չալաբյան. Այսօր հերթը հասել է Ստեփանակերտը հանձնելուն
- Չալաբյան. Հորդորում եմ պարոն Առուշանյանին և նրա թիմին՝ չբավարարվել միայն ազատության դուրս գալով
- Ելման դիրքեր վերադառնալու բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել. Չալաբյան
- Ավետիք Չալաբյան. Փարուխը կորցնելուց հետո, վաղը կարող ենք կորցնել Ասկերանը, հետո Ստեփանակերտը
- Ավետիք Չալաբյան. Մեր երկիրը, որը արդեն իսկ բզկտված է պատերազմից, հայտնվում է նոր ռազմական վտանգների հորձանուտում
- Ավետիք Չալաբյան. Որքան էլ դժվար և ցավոտ, ես ցանկանում եմ ապրել արժանապատիվ կյանքով և մեռնել արժանապատիվ մահով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան