Վաղը ուշ է լինելու. Դավիթ Իշխանյան
«Որևէ մեկս դեմ չենք խաղաղության, որևէ մեկս պատերազմի կողմնակից չենք, բայց խաղաղության դարաշրջանի բացումը և խաղաղության ամրագրումը ենթադրում է նաև գին։ Ի՞նչ գին է ունենալու այդ խաղաղությունը, այդ խաղաղության բանակցությունների սկիզբը»,- Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով այսօր Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
Խոսելով Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի մասին, որը, նրա խոսքով, Ադրբեջանը ներկայացնում է որպես վերջնագիր, հայկական կողմը հայտարարել է, որ ընդունում է այդ տեսակետները, Դ. Իշխանյանն ասել է. «Ինձ հետաքրքրում է մեկ հարց՝ մեզ հետ քննարկե՞լ են, մենք՝ խորհրդարանականներս, ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը, երկրի նախագահը, տեղյա՞կ ենք այն փաթեթին, այն գործընթացներին, որի շուրջ ծավալվելու են այդ բանակցությունները»։
ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարել է, թե այն գործընթացը, որն իրենց մտահոգությունների դաշտում է, պարտավոր են կանխել, իսկ եթե իրենց չհաջողվի, ապա հետագա սերունդները կկանխեն այդ գործընթացը։
«Մեզ դպրոցում ուսուցանել են մի շատ հետաքրքիր ստեղծագործություն, որի վերնագիրն է՝ «Վաղը ուշ է լինելու», ես կարծում եմ՝ վաղը ուշ է լինելու», - ելույթը եզրափակել է Դավիթ Իշխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության պայմանագիրը՝ այս իրավիճակում և այս պայմաններով, նշանակում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում. Դավիթ Գալստյան
- Բրյուսելի հանդիպումով մտահոգված՝ Երևանում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունեցա. Արցախի ԱԺ նախագահ
- Օրեցօր թշնամական կողմի ավելացող ահաբեկչական գործողությունները հաստատում են՝ օրակարգ բերված «խաղաղության դարաշրջանի» բացումը կեղծ է. Մ.Հակոբյան
- ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան