«Ժողովուրդ». Ինչ է տալու բրյուսելյան հանդիպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փաշինյան-Ալիև վերջին դեմ առ դեմ հանդիպումը դարձյալ կայացել էր Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։
Այդ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։ Մարտի 14-ին Ադրբեջանը հրապարակել էր 5 կետեր, և նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։
Դրան զուգահեռ երեկ Ազատության հրապարակում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն էին հանրահավաք անցկացնում՝ «Հանուն Հայաստանի ու Արցախի փրկության» խորագրով: Ներկա էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունեցան բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ՝ ասելով, թե այժմ վտանգված է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ապագան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան