Ռուսաստանի հարավում և կենտրոնական հատվածում երկարացվել է փակ երկնքի ռեժիմը
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև 2022 թվականի ապրիլի 13-ը Մոսկվայի ժամանակով ժամը 03.45-ը երկարաձգում է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասի օդանավակայաններ։ Այս մասին հաղորդում է «Գազետա ռու»-ն՝ հղում անելով գործակալության կայքին։
Ըստ հաղորդագրության՝ թռիչքներ չեն իրականացվի դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։
Ուղևորների տեղափոխման համար խորհուրդ է տրվում օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։ Ռուսաստանի մնացած օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, աշխատում են բնականոն ռեժիմով, ասվում է զեկույցում։