Հացը, ալյուրը, մակարոնեղենը, շաքարավազը և առաջին անհրաժեշտության այլ մթերքները թանկացել են
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. մարտը 2021թ. մարտի նկատմամբ) կազմել է 7.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.8%:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.3% հավելաճ):
Ըստ աղբյուրի՝ 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.8%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 2.3% գնաճ:
Հացի, ալյուրի և մակարոնեղենի գները 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 12.3%, 10.8% և 18.2%-ով, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 3.0%, 3.8% և 8.1%-ով:
Հաճարի, բրնձի, ոսպի, և հնդկացորենի գները 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 16.2%, 16.8%, 28.0%, 37.2%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 4.1%, 4.6%, 6.2% և 8.4%-ով:
2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի և կարագի՝ համապատասխանաբար 9.5% և 10.7%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 2.1% և 4.1% գնաճ:
Վիճակագրության համաձայն, թռչնամսի, գառան և տավարի մսերի գները 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 7.4%, 7.5% և 9.1%-ով, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 1.5%, 1.8% և 1.3%-ով:
2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարի և շաքարավազի 24.7%, իսկ 2022թ. փետրվարի համեմատ՝ 7.9% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին