Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք. ՀՀ քաղաքացիները ֆլեշմոբ են անում
Մինչ Բրյուսելում ընթանում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, ՀՀ քաղաքացիները ֆլեշմոբ են անում, որ Նիկոլ Փաշինյանն իրենց անունից խոսելու իրավունք չունի։
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, Նիկոլ Փաշինյանին և իր կուսակցությանը Հայաստանի Հանրապետության կամ Արցախի որևէ տարածք Ադրբեջանին հանձնելու մանդատ չեմ տվել։
Ընդհանրապես որևէ գործչի կամ քաղաքական ուժի նման մանդատ չեմ տվել։
Աշխարհի որևէ կետում Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք»,- հենց այս տեքստն են տարածում ֆեյսբուքյան օգտատերերը։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը
- Չի կարելի այս պատմական շրջանում երկիրը թողնել արկածախնդիր կիսագրագետների հույսին. Էդգար Ղազարյան
- Չեմ լիազորել իմ անունից ինչ-որ բան հանձնել, հանձնելու որևէ բան չունենք. Վրթանեսյան
- Ուղերձ Երևանի կենտրոնից՝ դեպի Բրյուսել
- Բրյուսելի հանդիպումով մտահոգված՝ Երևանում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունեցա. Արցախի ԱԺ նախագահ