Վերջին տուրից առաջ Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները
Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: Վերջին տուրից առաջ Գաբրիել Սարգսյանը վաստակել է 8 միավոր և այս պահի դրությամբ կիսում է՝ 1-2-րդ հորիզոնականները գերմանացի շախմատիստ Մաթիաս Բլյուբաումի հետ: Վերջին տուրում Գաբրիելի հակառակորդն է՝ իսպանացի Ջեյմ Լատասա Սանթոսը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հաջող են հանդես գալիս նաև Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, ովքեր հավաքելով 7 միավոր կիսում են 6-25-րդ հորիզոնականները:
Վերջին տուրը կսկսվի այսօր Հայաստանի ժամանակով 17:00-ին: