Լևոն Զուրաբյան. Մենք իսկապես մշակել ենք այնպիսի ծրագիր, որը հաղթանակող պայքարի ծրագիր է
««Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության համատեղ շտաբը շատ լավ գիտի իր անելիքները և ծրագիրը և այն անշեղորեն իրագործելու է: Մենք իսկապես մշակել ենք այնպիսի ծրագիր, որը հաղթանակող պայքարի ծրագիր է»,- Ազատության հրապարակում «Ոչ»-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա, հաղթանակի բանալին հետևալն է. «Գնալ և զանգվածաբար դեկտեմբերի 6-ին քվերակել «ոչ», այդ դեպքում իշխանությունն իր ընտրակեղծարարության ամբողջ ռեսուրսով անգամ չի կարողանա խլել հաղթանակը»:
Հանրահավաքն ավատելուց հետո մեկնարկեց երթ: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ երթի ավարտից հետո ովքեր ցանկանում են, կարող են տուն գնալ, ովքեր ցանկանում են՝ վերադառնալ Ազատության հրապարակ:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դեմիրճյան. ՀՀ-ում որևէ բան չի փոխվի, քանի դեռ կեղծվում են ընտրությունները
- Րաֆֆի Հովհաննիսյան. Ես գնալու եմ և ճղելու եմ այդ կեղծ թուղթը
- Ազատության հրապարակում մեկնարկել է «Ոչ»-ի հանրահավաքը. «Ով չգնաց, ով չքվեարկեց, հետո խոսելու իրավունք չի ունենալու»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան