Վաշինգտոնը Կիևին կուղարկի լրացուցիչ ռազմական օգնություն՝ մինչև 100 մլն դոլարի չափով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել մինչև 100 մլն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի ծառայության, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարություններում, գրում է ՏԱՍՍ-ը։
Բլինքենի հայտարարության մեջ հստակեցվում է, որ նա կարգադրել է նշված օգնությունը հատկացնել «Ուկրաինայի լրացուցիչ հակատանկային համակարգերի հրատապ անհրաժեշտությունը բավարարելու համար»: ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ սա արդեն վեցերորդ անգամ է 2021 թվականի օգոստոսից ի վեր, երբ Պենտագոնի պահեստներից Կիևի համար զենք կամ տեխնիկա են հատկացնում։
Բլինքենը վստահեցրել է, որ որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները «կշարունակեն օգնություն տրամադրել անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման նպատակով», ինչպես նաև տնտեսական և հումանիտար աջակցություն կցուցաբերեն:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ավելի վաղ ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Կիևին մատակարարվող զենքի զգալի մասը «հայտնվում է ավազակների, նացիստների, ահաբեկիչների և հանցագործների ձեռքում», իսկ «ամբողջ աշխարհից Եվրոպա եկած ավազակները, մարտական փորձ ստանալով Ուկրաինայում, կարող են այն հետագայում կիրառել ցանկացած վայրում»: