Սեյրան Օհանյանը մասնակցել է ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության մասնաշենքի բացմանը
Դեկտեմբերի 3-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է եղել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության մասնաշենքի բացմանը:
Ինչպես տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից, մասնաշենքի կապիտալ նորոգումը սկսվել է մեկ տարի առաջ: Իրականացվել են շինարարական աշխատանքներ, մասնաշենքը հագեցվել է հաշմանդամների տեղաշարժի համար նախատեսված սարքավորումներով: Մշակվել են համակարգչային տեղեկատու ծրագրեր, որոնք կօգնեն դիմողներին առանց ժամանակ կորցնելու ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջայցից հետո տվել է համապատասխան ցուցումներ, հանձնարարականներ, որպեսզի վարչության աշխատակիցները ինչպես միշտ պատրաստակամորեն ընդունեն այցելուներին` կիսելով նրանց հոգսերն ու խնդիրները:
Հաշմանդամների օրվան նվիրված ցերեկույթ է կազմակերպվել կամերային երաժշտության տանը, որտեղ հաշմանդամություն ունեցողների հարցերին պատասխանել է զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Սերժ Առուշանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին