Կարեն Վրթանեսյան. Երեկվա ցույցին գնացել էինք 2 կարևոր ուղերձ փոխանցելու
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Երեկվա ցույցին գնացել էինք ոչ թե որևէ կուսակցությանն աջակցելու այլ 2 կարևոր ուղերձ փոխանցելու.
1. Արցախը հանձնման ենթակա չէ, իսկ Նիկոլը չունի դրա մանդատը հայ ժողովրդից։
2. «Ճանաչեք Արցախի անկախությունը»
Այսօր ժ. 13:00, կառավարության շենքի դիմաց, նույն թեմայով 5165 շարժումն է պիկետ կազմակերպում, ու ես այնտեղ էլ եմ գնալու։ Երկար չեմ կարողանա ներկա գտնվել, որովհետև ազգային համակարգող մարմնի վերաբերյալ մի քանի հանդիպում լինեմ, բայց թեկուզ այդ 20 րոպեով այնտեղ ներկա լինելը կարևոր եմ համարում։
Այնպես որ եթե գոնե մի քանի րոպեով կարող եք այնտեղ լինել ժամը 13:00-ից սկսած, ապա ճիշտ եմ համարում դա անելը»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Ընդդիմության երեկվա հանրահավաքը իր նվազագույն քաղաքական խնդիրը լուծել է
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Սոցիալական պատվեր է ձևավորվում, ինչը պարզապես հրաշալի է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան