Չեմ լիազորել իմ անունից ինչ-որ բան հանձնել, հանձնելու որևէ բան չունենք. Վրթանեսյան
«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը թուրքական միջանցք չէ, մենք չենք հրաժարվելու մեր պահանջատիրությունից՝ Թուրքիայից, Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայկական պետության և հայերի շահերը»,- «5165» շարժման ակցիայի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, ով նախապես ասաց, որ ինչպես այս ակցիային, այնպես էլ երեկվա՝ ընդդիմադիր դաշինքների հրավիրած հանրահավաքին մասնակցել է բարձրաձայնելու հետևյալ սկզբունքը՝ «ես որպես ՀՀ քաղաքացի որևէ մեկին չեմ տվել մանդատ, ձայն, չեմ լիազորել իմ անունից ինչ-որ բան հանձնել ՝ լինի դա ՀՀ տարածք, որը նույնպես վտանգված է, լինի Արցախ»։
«Մենք որևէ հանձնելու բան չունենք, մենք որևէ մեկին որևէ բան հանձնելու չենք լիազորել։ Աշխարհի ոչ մի կետում Փաշինյանն իրավունք չունի խոսել իմ և իմ այլ համաքաղաքացիների անունից։
Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի բնակչության մեծամասնությանը, նա չունի որևէ բան հանձնելու մանդատ։ Մենք սա պետք է բացատրենք թե մեր համաքաղաքացիներին, թե ողջ աշխարհին»,- ասաց Կ.Վրթանեսյանը։
Նա նշեց, որ մենք այսօր գործ ունենք օկուպացիոն վարչակարգի հետ։
«Մենք այսօր ապրում ենք օկուպացված երկրում. մի կողմից օկուպացրել են Սև լիճը, Արցախի տարածքները, մյուս կողմից օկուպացրել են Հայաստանի պետական համակարգը։ Սա շատ կարևոր է հասկանալ»,- ասաց փորձագետը։
Կարեն Վրթանեսյանի խոսքով, այս 4 տարվա ընթացքում հետևողական ձևով միշտ ամենավատ ընտրությունն է եղել հայերի համար. «Կարելի է սխալվել 1, 2, 3 անգամ, հնարավոր չէ 4 տարի անընդհատ սխալվել ու շարունակել պահպանել իշխանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Երեկվա ցույցին գնացել էինք 2 կարևոր ուղերձ փոխանցելու
- Կարեն Վրթանեսյան. Այս օրը կարող է դառնալ երկար, դժվար, բայց կարևոր ճանապարհի սկիզբը
- Կարեն Վրթանեսյան. Պետք է ձևակերպել սկզբունքներ, որոնց շուրջ տարաձայնություններ չկան
- Կարեն Վրթանեսյան. Կարծում եմ, որ ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և հայության ապագայի համար
- Կարեն Վրթանեսյան. Հայաստանն այս պահին չունի իրական վարչապետ
- Կարեն Վրթանեսյան. Ես դիտարկում եմ Հայաստանի իշխանություններին որպես օկուպացիոն վարչակարգ
- Կարեն Վրթանեսյան. Մենք տեղում դոփելու այլևս ժամանակ չունենք
- Կարեն Վրթանեսյան. Երբեմն ամենալավ կրիպտոարժույթները լոբին է, բրինձը, շաքարավազը, տուշոնկան
- Կարեն Վրթանեսյան. Առանց այս քայլերի նույնիսկ եթե Նիկոլը հեռացվի, ապա նիկոլավիրուսը մնալու է
- Կարեն Վրթանեսյան. Չստեղծվեցին սուվերեն քաղհասարակություն, մեդիա, կրթական համակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան