06.04.2022. Կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում ապրիլի 5-ին կատարվել է 2479 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 23 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 610 դեպք, որոնցից 410 252 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2060 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8619 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 298 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 988 475 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 05.04.2022. Կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
- 04.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել
- 02.04.2022. Կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել
- 01.04.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ