Քաղաքական 16:46 06/04/2022 Հայաստան

Փաշինյանը պետք է բավարարի մեկին, բայց չի կարողանալու պոկվել մյուսից. Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը «Հայելի» մամուլի ակումբում ներկայացրեց ապրիլի 5-ին կայացած հանրահավաքի ուղերձները և անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան բանակցություններին:

«Հանրահավաքն ուղղված էր արտաքին աշխարհին, նրան ցույց տալու համար, որ Նիկոլ անունով թրքահպատակը չունի լեգիտիմություն ստորագրելու որևէ փաստաթուղթ ի վնաս Արցախի և Հայաստանի հանրապետությունների: Սա շատ կարևոր արձանագրում էր և կասկած չունեմ, որ Հայաստանում տեղակայված դեսպանությունները հետևել են հանրահավաքին, զեկուցել են իրենց համապատասխան ղեկավարներին, որ  Հայաստանում ժողովուրդը միանշանակ չի ողջունում, թե Թուրքիայի հետ բարեկամության հաստատմանը, թե հաշտության պայմանագրի կնքմանն՝ այն տեսքով, որով մեզ ներկայացնում է այս իշխանությունը:

Մեր ժողովուդը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստ է պայքարին և կասկած չունեմ, որ այս չարիք իշխանության ավարտը շատ մոտ է՝ ոչ միայն մեր ժողովրդի ցասման արդյունքով, այլև այն առումով, որ Նիկոլն իրեն մտցրել է ցուփ ցվանգի մեջ, այսինքն՝ քաղաքական առումով ինքն այլևս աշխարհին չի կարողանում բավարարել: Նախկինում ինքը բավարարում էր բոլորին, հիմա ստիպված, ելնելով ներկա իրողություններից, պետք է բավարարի մեկին, բայց նա չի կարողանալու պոկվել մյուսից: Սրանք քաղաքագիտական պարզ ճշմարտություններ են, որոնց հետ իրենք պետք է հաշտվեն:

Այս առումով ես կրկին դիմում եմ մեր ժողովրդին՝ հետայսու մասնակցել բոլոր հավաքներին, որոնք կազմակերպում է ընդդիմությունը և հավատացած լինի, որ մենք օգտագործելու ենք զինանոցում եղած պայքարի բոլոր տեսակները, որպեսզի ձերբազատվենք այս թրքահպատակ իշխանությունից և  Հայաստանը և Արցախը տանենք առաջ: Ի վերջո, աշխարհում բազմաթիվ ազգեր կան, որոնք երազում են մեկ պետություն ունենալ: Մեզ՝ հայերիս բախտ է վիճակվել ունենալ և վայելել երկու հայկական պետություն և այդ առումով մենք նույնիսկ բացառիկ ենք և ես կասկած չունեմ, որ մեր ժողովուրդն արթնացել է թմբիրից, հասկացել է, որ, ցավոք սրտի, այն հույսերը որոնք իրենց ներշնչում էին մինչև 2018 թ.-ն հօդս են ցնդել և այս իշխանությունից, բացի վատից, բացի արյունից, պատերազմից, բարձրացող գներից, որևէ այլ բան սպասելն ուղղակի անիմաստ է»,-ասաց Վարդանյանը:

Այս 4 տարիների ընթացում մենք շարաններով գրանցում ենք պարտություններ

Անդրադառնալով ընդդիմության հետագա անելիքներին՝ բանախոսն ասաց. «Կասկած չունեմ, որ ընդդիմության կազմկոմիտեն կհայտարարի նոր ակցիաների, հանրահավաքների մասին: Այս հանրահավաքը սկիզբն էր, որին հաջորդելու են բազմաթիվ այլ հանրահավաքներ, որոնց արդյունքում մենք ի զորու ենք լինելու ազդանշել մեր հաղթանակը: Մեր ասելով՝ նկատի ունեմ ոչ թե ընդդիմության, այլ աշխարհով մեկ ապրող մեր հայրենակիցների հաղթանակը:

Նախորդ 4 տարիների ընթացքում բազում քաղաքականա գործիչներ փորձում էին ժողովրդին տեղեկացնել այն իրողությունները, որոնք կային: Այն դժվար էր, քանի որ այսօրվա իշխանության տեղեկատվական լծակները շատ ավելի շատ էին տարածվածության առումով: Սրա համատեքստում ընդդիմադիրները բավականին լուրջ աշխատանքներ են տարել այս տարիների ընթացքում, որպեսզի կարողանան հասարակական կարծիքը բերել ռեալ դաշ և անցնել ռեալ պոլիտիկի մեթոդներին: Ի վերջո մեզ հաջողվեց ժողովրդին  բացատրել, թե ինչ է այս իշխանությունը:

Ցավոք սրտի,  մենք այս 3-4 տարիների ընթացքում ունեցանք շատ մեծ աններելի կորուստներ, որոնք սեպի պես խրվել են մեր հոգում: Բոլորս պետք է անենք ամեն ինչ, որպեսզի շատ շուտով արձանագրենք մեկ հաղթանակ: Առանց հաղթանակների ազգը դատապարտված է ոչնչանալու:

Այս 4 տարիների ընթացում մենք շարաններով գրանցում ենք պարտություններ: Սա ամենավատ բանն է, որը կարող է պատահել ազգի հետ: Մեր ոգին վերականգնելու ոտքի կանգնելու համար պետք է տանենք մեկ հաղթանակ, այն լինելու է թրքահպատակ իշխանություններից ձերբազատումն, այնուհետև բանակցությունների և մեր ամենակարևոր երկրների, որոնք տարիների ընթացքում փաստել են, որ մեր բարեկամներն են, պետք է վերաձևակերպել մեր հարաբերությունները: Խոսքն առաջին հերթին ՌԴ-ի և Իրանի մասին է : Մենք պետք է օրակարգով աշխատենք մեր դաշնակից պետությունների հետ և ես համոզված եմ, որ այդ ճշգրիտ աշխատանքի շնորհիվ մենք ի զորու կլինենք արձանագրել նոր հաղթանակներ»:

Այսօր ել մեզ՝ որպես ՀՀ հասարակություն, կանգնեցրել են երկընտրանքի առաջ՝ կամ պատերազմ է լինելու, կամ գնում ենք ու պառկում ենք թուրքի տակ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահն անդրադարձավ նաև  Փաշինյան-Ալիև բանակցություններին:

«Այս իշխանությունը իրականության մեջ զրկել է ՀՀ քաղաքացիներին լավի և վատի միջև ընտրություն անելուց: Այսինքը՝ իշխանությունը տանում է մի քաղաքականություն, որն ունի երկու բաղադրիչ՝ կա՛մ պատերազմ, կա՛մ ստորացուցիչ պայմաններով ստորագրված հաշտության պայմանագիր, և երկուսն էլ վատ է: Մեր հասարակությունն այս իշխանության պատճառով զրկված է այլընտրանքից: Այս իշխանության պահով չկա որևէ տեսական հնարավորություն, որևէ լավ բան արձանագրելու: 4 տարիների ընթացքում մենք տեսանք, թե ինչպես է այս իշխանություններն աճուրդի հանել մեր ինքնության հիմքում գտնվող թե՛ Հայաստանը, թե՛ Արցախի Հանրապետությունը:

Իրենց առուծախի արդյունքում է, որ տեղի ունեցավ պատերազմը, որն, ըստ իս, պայմանավորված, պարտության ելքով կողմնորոշված պատերազմ էր: Այսօր ել մեզ՝ որպես ՀՀ հասարակություն, կանգնեցրել են երկընտրանքի առաջ՝ կամ պատերազմ է լինելու, կամ գնում ենք ու պառկում ենք թուրքի տակ: Ո՛չ, մենք դրան համաձայն չենք, կան բազում այլ քայլեր և այդ քայլերն հնարավոր կլինի իրագործել միայն իշխանափոխության դեպքում, քանի որ այս իշխանությունն ինքն է տալիս այդ երկընտրանքը: Վերջին երկու ամսվա ընթացքում նկատում ենք, որ այս իշխանության ներկայացուցիչենրը՝ լինեն պատգամավորներ, նախարարաներ կամ իրենց թիմի ներկայացուցիչներ, ամենուրեք մեզ համոզում են, որ պետք է լինի պատերազմ, կամ պետք է տանք:

Այսինքը՝ չկա երրորդ ընտրանքը: Նման բան առաջարկող քաղաքական ուժը դատապարտված է և պետք է հեռանա: Եթե դու քո ժողովրդին չես տալիս ինչ-որ հույսի և լույսի սպասում, այլ հակառակը պատրաստում ես ժողովրդին, որ պետք է լինի կա՛մ վատ, կա՛մ ավելի վատը, ապա դու իշխանություն չես, պետք է հեռանաս: Բայց այս իշխանությունը լավ գիտակցում է, թե ինչի համար է բերվել և որն է իր դեմ դրաված ծրագրերը: Մեր ժողովուրդը միահամուռ կանգնելու է ոտքի և լուծելու է այս իշխանություններ հարցը և այն պատգամավորները, որոնք այսօր հոխորտում են՝ Ազգային ժողովում ընդդիմադիրների հասցեին ինչ-որ բաներ ասելով, միանշանակ պատասխան են տալու բոլոր արածների ահմար»,-ասաց Արա Վարդանյանը:

Այս իշխանության առաջ դրված էր պլան, ըստ որի՝ Արցախը պետք է ամբողջությամբ հնաձնվեր թուրքերին:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի իրողություններին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահն հայտարարեց. «Նոյեմբերի 9-ին փաստաթղթի ստորագրման հետ ես խնդիր չունեմ, այն պետք է շատ ավելի շուտ ստորագրվեր: Խնդիրն այն էր, որ այս իշխանության առաջ դրված էր պլան, ըստ որի՝ Արցախը պետք է ամբողջությամբ հնաձնվեր թուրքերին: Թե ինչ է արել Ռուսաստանը, որպեսզի մեր տեղական արտադրության թուրքը համաձայնի ստորագր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ես չգիտեմ: Բայց միանշանակ գիտեմ, որ նա դեմ է եղել ստորագրմանը, քանի որ պլանն Արցախն ամբողջությամբ հանձնելն էր: Նա չհաջողեց և այդ փաստաթղթով կանգնեցվեց Արցախը թուրքին ահնձնելու պրոցեսը և այն արեց ՌԴ և՝ ոչ նրա համար, որ շատ է սիրում հայերիս, այլ նրա համար, որ այն հակասում էր իր ազգային շահերին: Այսօր էլ Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը, Ադրբեջանը, և Թուրքիան ինչ որ սիրախաց են սկսել իր մեջքի հետևում և ՌԴ-ն քաջ գիտակցում է, որ պալնը, ըստ որի ՌԴ-ն պետք է տարածաշրջանից հեռանա, դեռևս իրագործման փուլում է»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}