Բրյուսելի հանդիպումով մտահոգված՝ Երևանում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունեցա. Արցախի ԱԺ նախագահ
«Այսօր ոչ մեկն աթոռից կառչած չէ: Երբ որ այս արտահերթ նիստը պետք է անեինք, ես մի քանի օր առաջ մտահոգված Բրյուսելի հանդիպումով, հանդիպումներ ունեցա Երևանում պաշտոնատար անձանց հետ: Քիչ հետո առանց լրատվամիջոցների ես կասեմ՝ ում հետ եմ հանդիպել, ինչ եմ զրուցել»,- Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Նա նշել է, որ 5 կետերն իր հետ չեն քննարկել, որովհետև ինքն էլ ունի իր 5 կետերը:
«Ես միշտ ասել եմ՝ Վրաստանն ու Ադրբեջանը մինչև հիմա սահմանազատում և սահմանագծում չեն արել: Աշխարհում շատ երկրներ կան, որոնք սահմանային վեճեր ունեն, նույնիսկ Չեխոսլովակիայում: Ուղղակի մեր թշնամին սա է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատի: Բայց ռուս-ուկրաինական պատերազմից հետո էլ ավելի դժվարացավ, որ Մինսկի խումբը Արցախի խնդրով զբաղվի: Արցախի խնդիրը միակն է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան համարյա ունեն միևնույն տեսակետը»,- ասել է նա։
Արցախի ԱԺ նախագահի խոսքով, իրենց բոլորի երազանքն է տեսնել Արցախի անկախության օրը:
«Աշխարհի բոլոր պետություններին տարբեր ժամանակներում նամակ է գրված Ազգային ժողովի կողմից, որ ճանաչեն Արցախի Հանրապետությունը:
Ի՞նչ պետք է անենք մենք. առաջին հերթին պահպանել քաղաքական դուխը, ոգին, որը կա»,- հայտարարել է Արթուր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայանալու է Նիկոլ Փաշինյանի,Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հարակից հրապարակումներ`
- Օրեցօր թշնամական կողմի ավելացող ահաբեկչական գործողությունները հաստատում են՝ օրակարգ բերված «խաղաղության դարաշրջանի» բացումը կեղծ է. Մ.Հակոբյան
- ԱՀ ԱԺ-ն կոչ է անում ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան