ԲԿՄԱ-ն հաղթել է Արարատին
VBET ՀՊԼ 25-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Արարատին» ու 3-2 հաշվով հաղթանակ է տարել։
«Արմսպորտի»փոխանցմամբ, խաղի արդեն 2-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Նարեկ Ալավերդյանը։
ԲԿՄԱ-ն առաջին մոտ 30 րոպեների ընթացքում առավելություն ուներ ու կոմբինացված ֆուտբոլ էր ցուցադրում։ Այնուհետև հյուրերը մեծացրեցին ճնշումն ու առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ մրցավարը 11-մետրանոց նշանակեց ԲԿՄԱ-ի դարպասին, գնդակին մոտեցած Ռազմիկ Հակոբյանն այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։
Երկրորդ կեսի սկզբնամասում թիմերը, ընդհանուր առմամբ, հավասար խաղ էին ցուցադրում։ 61-րդ րոպեին «Արարատը» լավ գոլային հնարավորություն ստացավ, բայց Ռոբերտ Հակոբյանը չկարողացավ հաջողության հասնել ու հակագրոհի արդյունքում մեկ րոպե անց Գրենիկ Պետրոսյանը հաշիվը դարձրեց 2-1։ 76-րդ րոպեին Ռոբերտ Հակոբյանը կարողացավ ուղղել սխալն ու հավասարեցրեց հաշիվը։
85-րդ րոպեին մրցավարը երկրորդ դեղին քարտով հեռացրեց ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին, որը բողոքում էր մրցավարությունից։
Խաղի վերջին րոպեին հյուրերը ևս մեկ լավ հարավորություն բաց թողեցին, իսկ Արմեն Նահապետյանն անհատական վարպետության շնորհիվ առաջխաղացում ունեցավ, ինչի արդյունքում գրավեց մրցակցի դարպասը՝ ավելացված 2-րդ րոպեին հաղթանակ պարգևելով ԲԿՄԱ-ին։
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 13 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է, իսկ «Արարատը» 38 միավորով՝ 3-րդ։