Գեղամ Նազարյան. Աննա Հակոբյանի խնջույքի հրավիրելու ամեն զանգը վիշտ է պատճառում զոհվածների ծնողներին
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այս օրերին զանգեր են ստանում համայնքապետարաններից, վարչական շրջանների աշխատակազմերից։ Որդեկորույս մայրերին հրավիրում են մասնակցելու Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից կազմակերպվելիք խնջույքին։
Շատերը զանգերի մասին իրենց զայրույթը հայտնում են նաև հրապարակային կերպով։
«ՏՂԱՅԻՍ՝ ԳևՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ..
Մեր ընտանիքին ՄԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵՔ ձեր խորոված, քյաբաբի հրավերներով։
Մենք դավաճան, մարդասպանների հետ սեղան չենք նստում) թուրքը չունի, չի ունեցել և ՉԻ ԷԼ ՈՒՆԵՆԱԼՈՒ տեղ մեր շարքերում։ Սեղան նստում են կամ հաց կիսում ՄԻԱՅՆ բարեկամ, հարազատների հետ։
Ձեր հրավերներն անգամ մինչև վերջ լսելու ցանկություն չկա. թուրքն ԻՄ ԹՇՆԱՄԻՆ Է, թուրքին ՍԱՏԱՐՈՂՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ»,-գրել է Գևորգ Ջավախյանի մայրը` տիկին Նաիրան։
Աժ պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին զոհվել է արցախյան 44-օրյա պատերազմում, ասում է՝ այդ զանգերը վիշտ են պատճառում ծնողներին, նորացնում են վիշտն ու ցավը։
«Ես հիմա խնդրում եմ մայրերին, որ չհուզվեն, չնյարդայնանան։ Ովքեր մերժում են, թող մերժեն հանգիստ։ Գաղտնիք չէ, որ որդիների զոհվելուց հետո մայրերի առողջական վիճակը փայլուն չէ։ Ավելին, կան մայրեր, որոնք հրաշքի են սպասում՝ զավակի։ Այդ վիճակում գտնվող մայրերին նման հոգեկան ապրումներ պատճառելը, մեղմ ասած, լավ արարք չէ։ Ես կոչ եմ անում, հանուն իրենց փիարի այդ զանգողներին զերծ մնալ այդ գործելաոճից»,-ասաց Նազարյանը։
Նա հորդորեց որդեկորույս ծնողներին հաշտ լինել՝ անկած այն բանից, կմասնակցեն խնջույքին, թե ոչ։
«Սիրելի մայրեր, խնդրում եմ Ձեզ պահեք ձեր հերոս որդիներին արժանավայել»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան