Զախարովան Զելենսկիին առաջարկել է «ինքնալուծարվել»
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի եթերում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է «ինքնալուծարվել»։
ԱԳՆ ներկայացուցիչը նման ձևով է արձագանքել Ուկրաինայի ղեկավարի խոսքերին, որն ապրիլի 5-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջև, առաջարկել է դադարեցնել կառույցին Ռուսաստանին անդամակցությունը կամ, եթե այլընտրանքներ չկան, ապա այն ինքնալուծարել։
«Եթե մարդը կարծում է, որ կառույցը, որին ինչ-որ բան չի հաջողվում, ունի միայն մեկ ելք՝ ինքնալուծարվել, ապա միգուցե՞ նա նախ պետք է փորձարկի այդ սկզբունքն իր վրա»,- նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ հարգում է մշտական առաքելության ինստիտուտը, այդ թվում, երբ խոսքը գնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին, սակայն «վերջին տարիներին հինգ մշտական անդամների միջև արևմտյան բլոկի նախաձեռնած հակասությունների մակարդակը վհատեցնող է»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ ի պատասխան Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԿԺԴ և ԼԺՀ) առաջնորդների կոչին, որոշել է Դոնբասի պաշտպանության գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։
Դրանից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքին հարվածելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում։
Հարակից հրապարակումներ`
- Մեդվեդևն ներկայացրել է Ուկրաինայում հատուկ գործողությունից հետո Ռուսաստանի նպատակը
- Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ
- Զելենսկի. Ուկրաինան մտադիր է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ
- Կրեմլում հրաժարվել են պատասխանել Ուկրաինայի հետ բանակցությունների սցենարների մասին հարցին
- «Ուկրաինացի պարուհիները». Լոնդոնի պատկերասրահը փոխել է Դեգայի նկարի պարողների ազգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան