«Հրապարակ». Սերժ Սարգսյանի ներկայությունը հրապարակի բազմության մեջ բավականին խորհրդանշական էր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկվա հանրահավաքի հիմնական կորիզն ապահովել էր ՀՀԿ-ն, չնայած «Հայաստան» դաշինքն էլ պակաս ջանք չէր ներդրել: Բայց Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը և նկատելի պասիվությունը նրան կամաց դուրս են մղում ընդդիմության առաջնորդների կազմից: Փոխարենը երկարատև պայքարի ունակ, աշխատասեր, հետևողական Սերժ Սարգսյանը կամաց մղվում է առաջին պլան, և երեկ նրա ներկայությունը հրապարակի բազմության մեջ՝ բավականին խորհրդանշական էր:
Չնայած շատերն այն կարծիքին են, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է, և ընդդիմությունը չի հաջողելու այնքան ժամանակ, քանի դեռ ասպարեզում են նախկին նախագահները: Նրանք համոզված են, որ երկրում իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ նրանք հայտարարեն քաղաքական ասպարեզից հեռանալու և երիտասարդներին իրենց տեղը զիջելու մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան