Մելքումյան. Դուք տեսե՞լ եք, որ ժողովուրդը դուրս գա փողոց, պահանջի նպաստի, թոշակի բարձրացում
«Ես համոզված եմ, որ առաջիկայում ռուբլին չեն կարողանա պահել այս մակարդակի վրա։ Բացի այդ, Հայաստանից տարեկան 650 հազար մարդ է մեկնում Ռուսաստան արտագնա աշխատանքի, այս տարի կնվազեն նաև տրանսֆերտները, քանի որ այնտեղ ևս աշխատանքի խնդիրներ են լինելու»,-նման կարծիք ու կանխատեսում հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանը, որը «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկման բանախոսներից է։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում ռուբլու արժեզրկման հետևանքովՀայաստանը խնդիրներ է ունենալու նաև արտահանման հետ կապված։
«Այ էս կառավարությունը շատ է սիրում չէ՞ ասել, բոլորը փլվում են, բայց մենք կարող ենք օգտվել այս իրավիճակից։ Հիմա էլ են ասում՝ ո՞նց օգտվենք։ Բայց պետք է չափելի ցույց տալ, դու կարողանո՞ւմ ես օգտվել, թե՞ չէ»,-ասաց քննարկման բանախոսը։
Նա ուշադրություն է հրավիրեց այն փաստին, որ ռուս-ուկրաիանական պատերազմի հետևանքով հազարավոր ռուսներ են եկել, իրենց ՏՏ բիզնեսներն են տեղափոխել Հայաստան։
«Ոչ ոք չէր սպասում, որ նման բան կլինի, դրա մասին կարելի էր միայն անորոշ ենթադրություններ անել։ Հիմա նրանք եկել են։ Ջանք թափո՞ւմ են, որ նրանց մեզ մոտ երկար պահեն։ Սրանք պրոցեսներ են, որ իրենց ազդեցությունը թողնելու են Հայաստանի կյանքի ու տնտեսության վրա»,-ասաց Մելքումյանը։
Տնտեսագետի խոսքով, այսօր ողջ աշխարհում տնտեսական թիվ մեկ խնդիրն ու մարտահրավերը գնաճն է։
«Ինձ հարց են տալիս, եթե նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծը կառավարությունը մերժում է, ի՞նչ անի ժողովուրդը։ Բայց դուք տեսե՞լ եք, որ ժողովուրդը դուրս գա փողոց, պահանջի նպաստի, թոշակի, աշխատավարձի բարձրացում»,-նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ մարդիկ ստեղծված իրավիճակում կարևորում են անվտանգությունը։
Մելքումյանն ընդգծեց, անվտանգային փխորւն համակարգեր ունեցող երկրում պետք է փայփայեն ներդրողներին, մինչդեռ այս կառավարությունը նման քայլ չի ձեռնարկում։
«Այս իրավիճակում նույնիսկ ներքին ներդրողները ոչինչ չեն անում, սպասում են՝ կայունանա»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան