ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է տեղափոխել նախատեսված նստաշրջանը Կազանից
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն կարող է նիստն այլ վայրում անցկացնել կապված Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության հետ։ Այն պետք է անցկացվի Կազանում այս տարվա հունիսին։
Artguide.com-ի հաղորդմամբ, դա պնդում են համաժողովի եվրոպացի մասնակիցները։ Ավելի քան 30 գիտնականներ և մշակութային ժառանգության պահպանման հարցերով զբաղվող մասնագետներ նամակ են հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով կազմակերպությանը փոխել իր ծրագրերը՝ «անընդունելի» անվանելով համաժողովի անցկացումը Ռուսաստանի տարածքում։ Կոչը ստորագրողների թվում են «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության կազմակերպությունների համաեվրոպական դաշնության ներկայացուցիչներ և Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարարը։
Ի սկզբանե ենթադրվում էր, որ Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նիստը կանցկացվի Կազանում 2022 թվականի հունիսի 19-30-ը։ Այն նվիրված է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի ընդունման 50-ամյակին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նստաշրջանի անցկացման վայրը կարող է փոխվել Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ երկրների որոշմամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Ուկրաինացի պարուհիները». Լոնդոնի պատկերասրահը փոխել է Դեգայի նկարի պարողների ազգությունը
- Էրմիտաժը Իտալիային թույլ է տվել երկարաձգել իր նկարների ցուցադրությունը
- Բավարիայի պետական օպերան դադարեցնում է համագործակցությունը Նետրեբկոյի և Գերգիևի հետ
- «Քարնեգի հոլը»-ը չեղարկել է Գերգիևի և Մացուևի ելույթները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին