Բժիշկը թվարկել է մսի պահպանման հարցում թույլ տրվող սխալները
Բոլոր սննդանյութերն ու վիտամինները պահպանելու համար չի կարելի սննդամթերքը հալեցնել միկրոալիքային վառարանում և երկար պահել սառնարանի դարակի վրա: Ura.ru-ին ասել է էնդոկրինոլոգ, սննդաբան Ալեքսեյ Կալինիչևը։
Երկար ժամանակ չսառեցված մնալը ազդում է ոչ միայն մսի համի վրա: Եթե պահպանելու նպատակով գնված ապրանքը մի քանի օր դրված է սառնարանում, ապա դրանում ճարպային լուծվող վիտամինների քանակը նվազում է։
«Միսը չպետք է չորս օր մնա սառնարանում, հետո նոր միայն տեղափոխվի սառցարան։ Եթե դուք չեք պատրաստվում այդ օրը միսը պատրաստել, ապա ավելի լավ է գնել սառեցվածը կամ անմիջապես սառեցնել այն։ Որակը տուժում է նաև արագ հալեցնելու ժամանակ: Ավելի լավ է միսը հալեցնել դանդաղ, ոչ թե միկրոալիքային վառարանում»,- ասել բժիշկը։
Ըստ մասնագետի՝ միսը պետք է պահել -18 աստիճան ջերմաստիճանում: Սառեցնելիս իրենց հատկությունները չեն կորցնում նաև այլ մթերքները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան