Ռուբլին արժևորվել է, դոլարը՝ արժեզրկվել
Ռուսական ռուբլու փոխարժեքը սկսել է արժևորվել։ Ապրիլի 6-ին, ժամը 12։30-ի դրությամբ, ՀՀ բանկերում ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 5.27 դրամ` ապրիլի 4-ի համեմատ արժևորվելով 0.01 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում ռուբլու առավելագույն գինը կազմել է 5.50 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 5.80 դրամ։
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է
472.82 դրամ՝ արժեզրկվելով 2.72 դրամով։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում կազմում է 474.50 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 504 դրամ:
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա միջին փոխարժեքը 511.65 դրամ է, ինչը ապրիլի 4-ի համեմատ նվազել է 5.22 դրամով։ Վաճառքի դեպքում եվրոյի ամենացածր գինը 524 դրամ է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան