ԱՄՆ-ն Ուկրաինային արագացված կարգով սպառազինություն և ռազմական տեխնիկա է մատակարարում
ԱՄՆ-ն Ուկրաինային սպառազինություն և ռազմական տեխնիկա է մատակարարում ռեկորդային տեմպերով, նման բեռնափոխադրումներ Կիև են տեղափոխվում Վաշինգտոնում անհրաժեշտ քաղաքական որոշումներ կայացնելուց ընդամենը 4-5 օր անց։ TASS-ի փոխանցմամբ, այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Մենք Ուկրաինա ենք մատակարարում ռեսուրսներն ավելի արագ, քան շատերը երբևէ կարող էին ենթադրել: Անհրաժեշտ միջոցները սկսում են հայտնվել Ուկրաինայում թույլտվություն ստանալուց 4-5 օր հետո», - ասել է Պենտագոնի ղեկավարը՝ ելույթ ունենալով կոմիտեի նիստում։
Օսթինի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել, մասնավորապես, հակատանկային և հակաօդային զենքերի, կապի սարքավորումների և անօդաչու թռչող սարքերի հսկայական խմբաքանակներ։
«Մենք դիտարկում ենք նաև նրանց ինչ-որ այլ ձևերով օգնելու հնարավորությունը»,- ասել է պաշտպանության նախարարը, որն այլ մանրամասներ չի հաղորդել։
Օսթինը հաստատել է, որ անընդհատ շփվում է իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ համաձայնագրի ուկրաինական տարբերակի մասին
- Հունաստանը խնդրում է ՆԱՏՕ-ին օգնել Ուկրաինային պաշտպանելու Օդեսան
- ԱՄՆ պաշտպանության նախարար. ԱՄՆ-ն ուկրաինացի զինվորականներին սովորեցնում է կիրառել զենքեր
- Ուկրաինայից հայ փախստականներին Հայաստանում պահանջել էին վճարովի ՊՇՌ թեստ հանձնել. Զարեհ Սինանյան
- Մեդվեդևն ներկայացրել է Ուկրաինայում հատուկ գործողությունից հետո Ռուսաստանի նպատակը
- Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ
- Զելենսկի. Ուկրաինան մտադիր է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ
- Կրեմլում հրաժարվել են պատասխանել Ուկրաինայի հետ բանակցությունների սցենարների մասին հարցին
- ԱՄՆ-ը թաքցնում է ուկրաինացի զինվորականների կողմից Բուչայի հրետակոծության մասին տեղեկությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան