Գնում եք դելիմիտացիա անելու մի երկրի հետ, որն էթնիկ զտման քաղաքականություն է վարում, գազ է անջատում. Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի գնահատմամբ, Բրյուսելում Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարությունն ունի մի քանի մասշտաբային թերություններ։
Նախ, նա ընդգծեց, որ այնտեղ հիշատակված չէ Արցախ բառը։
«Ինչպես է ստացվում, որ ՀՀ իշխանությունները խոսում են Արցախում հումանիտար աղետի մասին, դրանից հետո ոչ մի բան անգամ չի հիշատակվում այդ 4 ժամ տված քննարկումից հետո ծնված հայտարարության մեջ։
Չի խոսվում այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը էթնիկ զտման քաղաքականություն է Արցախում, ուրմեն Հայաստանը դա չի պաշտպանել, որովհետև եթե դա լիներ սկզբունքային, եթե դա լիներ այնպիսի դրույթ, պահանջ, որը պնդեր Հայաստանը, չէր կարող դա չլիներ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հայտարարության մեջ խոսվում է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին։
«Եթե Արցախի հարցով ունենք այն իրավիճակը, որն ունենք այսօր, ինչո՞վ է պայմանավորված, որ մենք խոսում ենք դեմարկացիա և դելիմատացիայի մասին։ Այսինքն, գնում եք դեմարկացիա, դելիմիտացիա անելու մի երկրի հետ, որն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում Արցախում, որն ընդհուպ գազ է անջատում, որ մարդկանց հոգեբանորեն ահաբեկի, որը մինչ օրս զինված գործողություններ է անում Արցախում։ Այս իշխանությունները չե՞ն նկատում, որ մի քանի օր առաջ հերթական անգամ զոհեր ենք ունեցել։ Այդ պայմաններում ո՞ւր ես գնում դեմարկացիա, դելիմիտացիա անելու»,- ասաց Ա. Վարդևանյանը։
Նա ընդդծեց, որ այս խայտառակ իրավիճակի այլընտրանքը պատերազմը չի։
«Չի կարելի Հայաստանի ներսում էլ անհասկանալի վախեցնելու քաղաքականություն վարել, պատերազմի առկայության հնարավորության կամ այդ հանգամանքները չեն նշանակում, որ պետք է դրա համար գնաս ու ամեն ձև քեզ կզած պահես։ Այդպես չէ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ հիշեցնելով, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարթակը, նաև ՌԴ-ն՝ որպես եռակողմ հայտարարության կողմի հանգամանքը։
Ա. Վարդևանյանը նաև նշեց, որ բրյուսելյան հանդիպումից հետո արված հայտարարության տեքստում չկա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն բառերը։
Ըստ նրա, այստեղ դրական որևէ բան չի տեսնում, հակառակը՝ անհանգստության առարկա է տեսնում, պետք է հաշվի առնել, թե ում հետ ես բանակցում, ինչպիսի վարքագիծ է դրսևորում։
Արամ Վարդևանյանի համար նաև անհասկանալի է եվրոպական հանրության, նույն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արձագանքը Ադրբեջանի վարքագծին. «Խոսում ենք Ալիևի մասին, ով ժառանգել է իշխանությունը հորից, կոռուպցիոն տարատեսակ սկանդալների կիզակետում է, իր կնոջ համար պաշտոն է ստեղծում, 44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հումանիտար բոլոր նորմերը խախտում է, ֆոսֆորային զենք է օգտագործում և նույն եվրոպական հանրությունը ոչ մի խնդիր այդ մարդու հետ չի տեսնում»։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելյան բանակցություններում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին. Վարդանյան
- Ադրբեջանում ուրախանում են Բաքվի բրյուսելյան ձեռքբերումներով
- Աշոտյան. Ալիևի վրայից հետևողականորեն մաքրում են արյան հետքերը, և այս հարցում Նիկոլին օգտագործում որպես քիսա
- ԵՄ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Կովկասում խաղաղության հասնելու համար.Շառլ Միշել
- Ստեփան Դանիելյան. Չկա չհանձնվողների կուսակցություն
- Շառլ Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. Սուրենյանց
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը
- Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
- Ալիևը ժամանել է Բրյուսել
- Ուղերձ Երևանի կենտրոնից՝ դեպի Բրյուսել
- Բրյուսելի հանդիպումով մտահոգված՝ Երևանում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունեցա. Արցախի ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան