Գտնել ու պատժել թուրք դիվերսանտներին, վերականգնել Արցախի դրոշը. Արտաշատի ավագանու խմբակցություններ
Արտաշատ համայնքի ավագանու «Դաշնակցություն», «Հայրենիք», «Օրենք և արդարություն» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ.
Սիրելի՛ հայրենակիցներ
06.04.2022 թվականին Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատ քաղաքի թատրոնամերձ հրապարակում մեր քաղաքացիները, ի համերաշխություն համազգային Դիմադրության շարժման, տեղադրել են Արցախի Հանրապետության դրոշը։
Գիշերը դրոշը գողացվել է, ենթադրում ենք՝ թուրք դիվերսանտների կողմից։
Կոչ ենք անում Արարատի մարզի ոստիկանապետին, Արտաշատ համայնքի ղեկավարին, Արարատի մարզի մարզպետին մինչև վաղը ժամը 16։00-ը գտնել ու պատժել թուրք դիվերսանտներին, նույնությամբ վերականգնել Արցախի Հանրապետության դրոշը Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։
Արցախը մեր հայրենիքի անբաժանելի մասն է, Արտաշատի թատրոնամերձ հրապարակում տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը պետք է խորհրդանշի մեր միասնականությունն ու համերաշխությունն արցախահայության պայքարի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- «Արտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը». Գերասիմ Վարդանյան
- Երևանի Ֆրանսիական հրապարակի մեջտեղում բարձրացվում է Արցախի դրոշը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան