«Արտաշատում թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արցախի դրոշը». Գերասիմ Վարդանյան
Երեկ Արտաշատ քաղաքի հրապարակում քաղաքացիները, արձագանքելով ապրիլի 5-ին ընդդիմադիր դաշինքների հանրահավաքի կոչին, տեղադրել էին Արցախի Հանրապետության դրոշը։
ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը տեղեկացնում է, որ անցած գիշեր առևանգվել է Արտաշատում տեղադրված Արցախի դրոշը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ երեկ Արտաշատում մեր կողմից տեղադրված Արցախի դրոշը գիշերը թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է։
Քաղաքացիների անունից կոչ եմ անում Արարատի մարզի ոստիկանապետին, Արտաշատ համայնքի ղեկավարին, Արարատի մարզի մարզպետին՝ մինչև վաղը ժամը 16:00-ն գտնե՛լ ու պատժե՛լ թուրք դիվերսանտներին, նույնությամբ վերականգնե՛լ Արցախի դրոշը Արտաշատի թատրոնի հրապարակում։
Ժամանակը գնաց»,- գրել է Գ.Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի հանրահավաքից հետո Արցախի Հանրապետության դրոշը բարձրացվել է Երևանի Ֆրանսիական հրապարակում։
«Սա իր մեջ ունի խորհուրդ, սա մեր պայքարի սկիզբն է։ Մենք պայքարում ենք հանուն Արցախի դրոշի, հանուն Եռագույնի, հանուն միասնության ու հանուն վաղվա հաղթանակի»,- հայտարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան