«Շատ ուժեղ տպավորություն». Ստրիժենովներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ռուս հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան ամուսնու՝ դերասան և պրոդյուսեր Ալեքսանդր Ստրիժենովի հետ այցելել է Հայաստան։
Եկատերինա Ստրիժենովան Telegram-ի իր ալիքում խոսել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Երևանի Ծիծեռնակաբերդի համալիր այցի մասին։
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Մենք այցելեցինք հուշահամալիր, որտեղ պահվում են փաստաթղթեր, լուսանկարներ և ականատեսների վկայություններ։ Շատ ուժեղ տպավորություն է, որքան կարևոր է իմանալ քո պատմությունը»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։