ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ոչնչացված է. Էդգար Էլբակյան
«Այս ամենը տեղի է ունենում քաղաքական արևմուտքի քավորությամբ: Մենք փոքր երկիր ենք և շատ կարևոր է, թե ինչ արտաքին ազդեցություններ կան մեր վրա, առաջին պլան է գալիս, թե մեծերից ում շահերն են համընկնում կամ հակասում քո շահերին»,- ասուլիսում ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև- հանդիպմանը:
Նա նշեց, որ այս հանդիպումը կազմակերպվեց Արևմուտքի կողմից, արվեց այն պահին, երբ Ռուսաստանը, մեղմ ասած, զբաղված է Ուկրաինայով:
«Արևմուտքը Մինսկի խմբի համանախագահության մեջ ունենալով քանակական առավելություն՝ 3 համանախագահներից 2–ն իրենք են, ինքն իր ձեռքով, նաև ադրբեջանցիների շահերին ընդառաջ գնալով, այդ ձևաչափը թաղեց: Որպես այդպիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ոչնչացված է, որն առաջին հերթին խփում է բուն հայկական շահերին և քաղաքական հարված է Ռուսաստանի թիկունքին»,-ասաց Է.Էլբակյանը:
Նա մեջբերեց հանդիպումից հետո արված հայտարարության առաջին նախադասությունը՝ կողմերը հանդիպեցին քննարկելու Հարավային Կովկասում իրադրությունը և ԵՄ կապերի խորացումն այդ տարածաշրջանի հետ։
«Այսինքն իրենք նույնիսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար չեն հավաքվել։ Սա շատ պարզ է, քանի որ քաղաքական Արևմուտքը՝ այսինքն ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն իրենք այս տարածաշրջանը միշտ դիտարկել են ընդհանրական, որպես այս կամ այն չափով ռուսական ազդեցության գոտի, մանավանդ Հայաստանը, ամեն ինչ արել են, որ այդ երկրները ինչքանով կարող են հանել ռուսական ազդեցությունից»,- ասաց Է. Էլբակյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելյան բանակցություններում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին. Վարդանյան
- Ադրբեջանում ուրախանում են Բաքվի բրյուսելյան ձեռքբերումներով
- Աշոտյան. Ալիևի վրայից հետևողականորեն մաքրում են արյան հետքերը, և այս հարցում Նիկոլին օգտագործում որպես քիսա
- ԵՄ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Կովկասում խաղաղության հասնելու համար.Շառլ Միշել
- Ստեփան Դանիելյան. Չկա չհանձնվողների կուսակցություն
- Շառլ Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. Սուրենյանց
- Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ալիևի եռակողմ հանդիպումը
- Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
- Ալիևը ժամանել է Բրյուսել
- Ուղերձ Երևանի կենտրոնից՝ դեպի Բրյուսել
- Բրյուսելի հանդիպումով մտահոգված՝ Երևանում պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունեցա. Արցախի ԱԺ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները