Կառավարությունն այսօր կմերժի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի վերաբերյալ ընդդիմության մշակած օրենքը
Կառավարության հերթական նիստն այսօր ավանդական ժամը 11-ի փոխարեն տեղի կունենա 15:00-ին, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Բրյուսելից Նիկոլ Փաշինյանի վերադարձի ժամկետներով:
Այսօրվա հերթական նիստում կառավարությունը նախատեսում է օրակարգում ընդգրկված 44 հարցերից չզեկուցվող 43 նախագծերի թվում բացասական եզրակացություն տալ ԱԺ «Հայաստան» խմբակցության «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթին:
Նոր մշակված օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման և գործունեության վերաբերյալ:
«Հարկ ենք համարում նշել, որ ներկայացված նախագիծն իր նպատակադրումներով և բովանդակային ընդգրկմամբ հակասում է Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մասին:
Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ փաթեթում ներառված մյուս նախագծերին անդրադարձ չի կատարվել՝ հաշվի առնելով նախագծի վերաբերյալ սույն առաջարկության անխզելի կապը փաթեթում ներառված մյուս նախագծերի հետ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ձեռնպահ մնալ նախագծերի փաթեթի ընդունումից»,-ասված է գործադիրի՝ օրենքը մերժող եզրակացության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հետ է վերցնում պաշտպանության ոլորտի գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացված 400 մլն դրամը
- Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությունը
- 44-օրյա պատերազմի պատասխանատուները որպես փորձագետ ընդգրկվելու են քննիչ հանձնաժողովում.Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան