Կառավարությունը 54 մլն դրամ կտրամադրի Ալեն Սիմոնյանին ուղեկցող 3 Toyota RAV-4 ամենագնաց գնելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում գումար կտրամադրի ԱԺ-ին Ալեն Սիմոնյանի նոր ծառայողական մեքենային ուղեկցելու համար մեկ անձից գնման ընթացակարգով 3 ամենագնաց ձեռք կբերելու համար։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է.«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235 334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252 884 կմ) և NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271 613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը: ՀՀ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար»։
Ըստ հիմնավորման ԱԺ աշխատակազմը նշված տրասպորտային միջոցների համալրման նպատակով իրականացրել է հայաստանյան ավտոշուկայի ուսումնասիրություն, մասնավորապես, հարցումներ են կատարվել «Մուրան», «Գրանդ մոթորս», «Սքայ մոթորս» և «Տոյոտա Երևան» ընկերություններ և արդյունքում նպատակահարմար է համարվել ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի 3 ամենագնաց ավտոմեքենաներ՝ քանի որ «Տոյոտա Երևանը» նշված մոդելի համար կիրառել է նաև լրացուցիչ զեղչեր։
Գործադիրը դրա համար կհատկացնի 54 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրի այսօրվա որոշմամբ Հայաստան մուտքի 14 օրյա կարանտինային մեկուսացումը կփոխարինվի 10 օրացուցային օրով
- Կառավարությունն այսօր կմերժի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի վերաբերյալ ընդդիմության մշակած օրենքը
- Կառավարությունը հետ է վերցնում պաշտպանության ոլորտի գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացված 400 մլն դրամը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան