Գործադիրի այսօրվա որոշմամբ Հայաստան մուտքի 14 օրյա կարանտինային մեկուսացումը կփոխարինվի 10 օրացուցային օրով
Գործադիրն այսօր չզեկուցվող նախագծերի թվում որոշում կընդունի Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների՝ հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման 14 օրացուցային օրը փոխարինել 10 օրացուցային օրով: Որոշումով նաև դրույթ կսահմանվի, ըստ որի՝ մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ մեկուսացումից:
Որոշմամաբ նաև սահմանվում է, որ ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս հիվանդության ներբերման և տարածման կանխարգելման, ինչպես նաև արագ հայտնաբերման նպատակով՝ ընդունելի կլինի նաև կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանքը, որը կնվազեցնի նաև ֆինանսական բեռը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօր կմերժի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի վերաբերյալ ընդդիմության մշակած օրենքը
- Կառավարությունը հետ է վերցնում պաշտպանության ոլորտի գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացված 400 մլն դրամը