Արցախյան երկու պատերազմներից հետո 985 մարդու գտնվելու վայրն անհայտ է. Փաշինյան
«Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը»,- այսօր հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Բրյուսելում Շառլ Միշելի և Ալիևի հետ կայացած եռակողմ հանդիպման մանրամասները:
Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկել են նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը:
«Հիշեցնեմ, որ արցախյան երկու պատերազմներից հետո ունենք գտնվելու վայրն անհայտ 985 մարդ, 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից է, 777 հոգի՝ արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը»,- հայտնեց նա։
Ըստ Փաշինյանի՝ Բրյուսելում երկու ուղղություններով առաջ գնալու պայմանավորվածություններ են ձեռք բերվել և հետագա գնահատականը կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրված արդյունքներից:
«Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ դարաշարջան բացելու մեր օրակարգը և պետք է առավելագույնն անենք, որ այն դառնա իրականություն»,- ասաց նա:
Հ.Գ.- լուսանկարում՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում երկու հայ քաղաքացիական գերու։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան՝...և Ադրբեջանի տարածքներ կան, որոնք ՀՀ-ի վերահսկողության ներքո են
- Անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտահարկի հաշվարկման կարգում կատարվել են փոփոխություններ
- Փառուխի դեպքի քննարկումը բրյուսելյան հարթակում ինքս պատեհ չհամարեցի. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունը 54 մլն դրամ կտրամադրի Ալեն Սիմոնյանին ուղեկցող 3 Toyota RAV-4 ամենագնաց գնելու համար
- Կառավարությունն այսօր կմերժի 44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի վերաբերյալ ընդդիմության մշակած օրենքը
- Կառավարությունը հետ է վերցնում պաշտպանության ոլորտի գիտատեխնիկական հետազոտությունների համար հատկացված 400 մլն դրամը
- Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք. ՀՀ քաղաքացիները ֆլեշմոբ են անում